▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Հայրիկյանը կամ ԱԻՄ-ն է քեզ դիմում ու չես արձագանքում, ուրեմն լավը չես, անպարկեշտ ես

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը 1996 թվականի օրինակով 1.5 ամիս առաջ նախաձեռնել է երկիրն արմատապես բարեփոխելու համար ժողովրդավարական դաշինք ստեղծելու գործողություններ, դիմել է կուսակցություններին, սակայն պատշաճ արձագանք չի ստացել:

«Մեր այդ փորձը հաջողությամբ չպսակվեց, սակայն ունեինք նաև երկրորդ քայլը, այն է՝ քաղաքացիական միավորման ստեղծումը՝ արդեն 1987 թվականի Ազգային Ինքնորոշում Միավորման ձևաչափով: Այսինքն, տալիս ես գաղափարը և համախմբում ոչ թե կուսակցությունների, այլ քաղքացիների ես հրավիրում: Մի քանի հարյուր մարդ արդեն արձագանքել է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ առաջնորդը համոզված է՝ այս քաղքացիական նախաձեռնությունը թափ հավաքելու դեպքում ստվերում կթողնի բոլոր այսպես կոչված  քաղաքական ուժերին, բայց նպատակը 1-2 տարվա ընթացքում ժողովրդավարական Սահմանադրության ու Ընտրական օրենսգրքի ընդունումն ու ՀՀ-ն ժողովրդավարության հնարավորությունը վերադարձնելն է:

«Առանձին մենք չենք մասնակցի: Ստեղծված և ստեղծվելիք դաշինքներին հաջողություն եմ մաղթում: ՀՀ-ն գաղափարական ուժերի անհրաժեշտություն ունի: Որևէ քայլ կատարելուց առաջ նայում ես, թե այս մարդն ի՞նչ է արել անցյալում: Կարո՞ղ եք նշել մի գործ, հատկապես ռազմավարական նշանակության, որ կատարել ու հաջողություն են ունեցել, չեք կարող: Ե՛վ «Լուսավոր Հայաստանը», և՛ «Քաղաքացիական պայմանագիրն» ու հատկապես «Հանրապետություն» կուսակցությունը, որը զբաղված է հայկական ժողովրդավարությունը պղծող Վազգեն Սարգսյանի սրբացումով: Գիտեք չէ՞, որ զինվորներին առաջին անգամ ընտրատեղամաս են տարել Վազգեն Սարգսյանի հրամանով: Այսինքն, նա հիմնական պղծիչն է: Հիմա հավատա՞ս, որ եղբորը փառաբանողը կարող է դեմոկրատիայի կողմից խոսել: Բայց այդ ամենով հանդերձ, եթե տեսնեմ, որ դրական են մոտենում մեր առաջարկին, կհամագործակցեմ: Բայց հարցն այն է, որ դիմել ենք, սակայն պատշաճ արձագանք չի եղել: Եթե Հայրիկյանը կամ ԱԻՄ- ն է քեզ դիմում ու չես արձագանքում, դա ցույց է տալիս, որ լավը չես, անպարկեշտ ես»,-նշեց Պարույր Հայրիկյանը:

Հացին, թե ճի՞շտ է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում հօգուտ ԱՄՆ-ի աշխատելու համար, ԱԻՄ առաջնորդը հերքեց՝ ասելով, որ նման բան առաջին անգամ է լսում:

«Աշխարհում չկա որևէ բանական մարդ, որը հնարավոր կհամարի հայ ազգի ինքնորոշման առաջամարտիկը՝ Հայրիկյանը, իրենց համար որևէ բան կանի, հետևաբար, բացառվում է նման առաջարկը:

Առաջարկել են աջակցել այս ընտրություններին,իսկ ես էլ պատասխանել եմ, որ աջակցություն կստանամ նրանցից, ում վերաբերում է այս ընտրությունը»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին