▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տոներից հետո ավելորդ կիլոգրամներից ազատվելու և ձմռանը ճիշտ սնվելու խորհուրդներ դիետոլոգից

Տոներից հետո ավելորդ կիլոգրամներից ազատվելու և ձմռանը ճիշտ սնվելու  խորհուրդներ` դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանից

Life.panorama.am-ը գրում է. Տոներն այլեւս անցյալում են ու ժամանակն է առատ սեղաններից հետո մտածել ավելորդ կիլոգրամներից ազատվելու մասին: Այս թեմայի շուրջ կայքի հետ զրույցում իր մասնագիտական խորհուրդներն է տվել սննդաբան, դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը.

«Իրականում ավելորդ կիլոգրամներից ազատվելու առաջին քայլը հին ուտելիքներից հրաժարվելն է ու անցնել սովորական ռեժիմին: Աշխատանքային օրվա ընթացքում մենք այդ քանակությամբ չենք ուտում եւ չենք խմում, դրա համար էլ ձեռք բերած կիլոգրամները հեշտությամբ կկորչեն: Ավելորդ կիլոգրամների մասին պետք է մտածել ողջ տարվա ընթացքում, այն մեկ շաբաթվա խնդիր չէ, դա ապրելակերպի խնդիր է, որը ողջ տարվա ընթացքում պետք է մեզ անհնագստացնի: Պետք է թեթեւ ուտել, մի փոքր ավելի շատ շարժվել, որն այս եղանակին ավելի դժվար է»,- նշեց մասնագետը:

Հետաքրքրվելով, թե արդյոք կան ձմեռային սննդի հետ կապված հատուկ կանոններ, պատասխանեց.

«Իհարկե, ամեն եղանակ ունի իրեն հատուկ սննդակարգը: Ձմռանը առողջ սնվելու համար պետք է շատ օգտագործել հացահատիկներ, տաք ուտելիքներ ու ընպելիքներ, հեղուկներ: Օրինակ՝ ձմռանը պոմիդոր ու վարունգ ուտելը ամենասխալ սովորություններից մեկն է, որը վերջին տարիներին է մտել մեր սննդակարգ, առաջ դրանք ուղղակի հասանելի չէին: Ձմեռն այն ժամանակն է, երբ կարելի է շատ քիչ ավելացնել բուսական ճարպերի քանակը»:

Ցուրտ եղանակը կարող է ազդել մարդու ոչ միայն տրամադրության, այլեւ սննդակարգի վրա, այս առումով Վարդանուշ Պետրոսյանը նկատեց.

«Ձմռանը մարդկանց տրամադրությունը մի փոքր անկում  է ապրում, քանի որ արեւային եղանակը քիչ է, օրերն էլ՝ ավելի կարճ: Դրան հակառակ պետք է ուտել  գունավոր ուտելիքներ, որոնց մեջ շատ է արեւային էներգիան. այս շարքում կարող են լինել բազուկը, գազարը, չիչխանը, դդումը, նարինջը, մանդարինը եւ այլն: Նման ուտելիքները կարող են անգամ տրամադրություն բարձրացնել»:

 Առավել մանրամսն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին