▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

10 ամսական երեխա է մահացել․ պատճառը հոգնա՞ն է

Hraparak.am-ը գրում է. Կապանի բժշկական կենտրոնում օրերս 10 ամսական երեխա է մահացել։ Հարազատները մասնավոր զրույցներում նշել են, որ երեխան մահացել է հոգնա անելուց հետո։ Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին նույն ԲԿ-ում մահացել էր նորածինը ու ծննդկանը, մեր տեղեկություններով՝ վերջինիս և օրերս մահացած երեխայի հարազատները երեկ բողոքի ակցիա են արել ԲԿ-ի դիմաց։

Կապանի ԲԿ-ի տնօրեն Սմբատ Օրբելյանը կայքի հետ զրույցում ասաց, որ երեխան իրենց կենտրոնում չի մահացել, հունվարի 8-ին նրան ուղարկվել է Երևան, որտեղ և մահացել է․ «Երեխայի մոտ բնածին արատ է եղել, ստամոքսի և 12 մատնյա աղիքի, կրծքավանդակի ձախ կեսում տեղակայված է եղել, որը չի դիագնոզվել։ Գիշերը, երբ երեխայի վիճակը վատացել է, ռենտգեն է արվել և պարզվել է, որ այդ վիճակն է, տեղափոխվել է Երևան, բայց այնտեղ մահացել է»։ Անդրադառնալով հոգնայից հետո մահը վրա հասնելու զրույցներին, բժիշկը նշեց, որ հոգնայից աշխարհում դեռ մարդ չի մահացել․ «Շատ բաներից են մահացել, բայց դեռ հոգնայից, այդպիսի դեպք բժշկության պատմության մեջ ես չգիտեմ»։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին