▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էրդողանը հնարավոր է հրաժարվի իր կառավարման վերջին երկու տարուց

Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների փաթեթի քննարկումներին զուգահեռ քաղաքական կուլիսներում խոսվում է գործընթացին հաջորդող հնարավոր զարգացումների մասին։ Թուրքական «Haberler» լրատավական կայքի տեղեկացմամբ՝ կուլիսներում ամենաքննարկվող հարցը վաղաժամ ընտրությունների հավանականությունն է՝ ընդ որում, անկախ նրանից սահմանդրական փոփոխությունների փաթեթը կընդունվի, թե ոչ։ Եթե փաթեթը խորհրդարանում հավանության չարժանանա, ապա հնարավոր է, որ արտահերթ ընտրություններ անցկացվեն։

Իսկ փաթեթի ընդունման դեպքում, քաղաքական ուժերը, օգտվելով փաթեթում առկա համապատասխան հոդվածից, կարող են պահանջել վաղաժամ ընտրություններ անցկացնել։

Ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) պատգամավոր Յուսուֆ Հալաջօղլուն այս առնչությամբ նշել է, որ փաթեթի հաստատման դեպքում այն ուժի մեջ պետք է մտնի 2019-ին։ Սակայն նշվում է, որ նախագահական կառավարման ռեժիմին հնարավոր է անցնել ավելի շուտ, օգտվելով փաթեթում առկա կետից, որը հնարավորություն կտա 6-ամսյա ժամկետում համապատասխան օրենսդրական կարգավորումներն անելուց հետո արտահերթ ընտրություններ անցկացնել։ Սահմանադրական փաթեթի հեղինակները շրջանառվող խոսակցությունների վերաբերյալ հետևյալ մեկնաբնությունն են արել․

«Եթե վաղաժամ ընտրություններ անցկացվեն, ապա համաձայն կատարված փոփոխությունների, նախագահական համակարգն ուժի մեջ կմտնի ընտրություններից հետո։ Այսինքն՝ նոր նախագահը կստանձնի այս սահմանադրությամբ նախատեսվող բոլոր լիազորությունները, քանի որ փոփոխությունների տեքստում որևէ կետ չկա, որը կարգելի այդ լիազորությունները կիրառել նախքան 2019-ը թվականը։ Վաղաժամ ընտրություններ չեն անցկացվի, միայն մի դեպքում, եթե նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի չհրաժարվի մինչև 2019 թվականը պաշտոնավարելու իրավունքից։

Վաղաժամ ընտրությունների գնալու դեպքում գործելու են նոր կանոները, այն է՝ ընտրված նախագահը պետք է կառավարի 5 տարի ժամկետով։ Հետևաբար, մինչև 2019 թվականը նախագահին մնացած 2 տարի ժամկետն այլևս ուժ չի ունենա»։ Փաթեթի հեղինակների կարծիքով՝ Էրդողանը երկրում առկա պայմանների բերումով հնարավոր է հրաժարվի այդ երկու տարիներից։

 Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին