▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաթիկ Սեյրանյանի «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման անհաջող պատենտը

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Չունի աշխարհը քեզ նման, դու Սաթիկն ես աննման կամ Ռեվոլուցիայի անհաջող պատենտը։

Աչքովս ընկավ հանրայինի եթերում մի քաղաքական հաղորդում ու ոնց որ մոտս դեժավյու լիներ.... Ուզում էի հիշեի, թե որտեղ եմ սենց բան տեսել, էն էլ....էվրիկաաաա՜՜՜
Ուրեմնս, իմ շատ սիրելի, ռսի ծյոծկայի հայկական պռոտոտիպ ու քիֆիս 5 պակաս Սաթիկ Սեյրանյան ջանի հայտնի հաղորդումը փորձել են նմանակել։

Ես ասեմ՝ նմանակել, դուք ասեք՝ Յոժմեջ անել։
Ուրեմնս էս ալամեզոները, մոռանալով, որ ուղեղը ստեղծված է կրեատիվություն մոգոնելու համար, բռնել են թխել ես Սաթիկիս հաղորդումը, բայց մոռացել են, որ Սաթիկը աննման է։
Մոռացել են, որ Սաթիկը էն մարդնա, որ յուրաքանչյուր պաշտոնյայի մեջքի վրա քցող է։
Սաթիկը հաղորդումը նենցա վարում, որ աչքերդ չռած սպասում ես, թե հյուրը, արդարության դեմ անզոր լինելով, երբա վալերյանկա պահանջելու։
Սաթիկի ինֆորմացվածությունը էնքան շատա, որ հյուրը կյանքում իրան չի կարա ֆռցնի ու հարցի պատասխանից կարա միանգամից նոր հարց տա։
Էլ չերկարացնեմ, միայն ասեմ, որ հանրայինի «չինական Սաթիկը» (էտ կնոջ դեմ ոչինչ չունեմ) անզոր է նույնիսկ Սաթիս հետ ոտք մեկնելու փորձ անելու համար, իսկ հաղորդման մակարդակը շատ ցածր է։
Հանրայինի հարգելի մտքի թռիչքներ, մի երկու կոպեկ փող տայիք, Սաթիկին կխնդրեի գար մաստեր կլասս աներ հետներդ, որ գոնե «էշը ցեխից» կարայիք հանեիք։


Անկախ Հայաստան ֆեյսբուքյան էջ

Ի դեպ, նույն հաղորդման մասին գրելով, լրագրող Զարուհի Դիլանյանը նշել է հետևյալը.

«Երկար դադարից հետո ուզեցի տեսնել` ինչ կա Հանրայինում...Ու... հարցազրույցի շրջանակում հնչող հարց ՀՀ ՊՆ-ին` «Ապրիլյան դեպքերից հետո հետևություններ արեցի՞նք»: Այ քեզ մանկապարտեզ... Էլի դադար.մարդ էլ իր գրպանից փող տա ու չհետևի հեռուստաալիքին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին