▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պերմյակովը և Ղարաբաղը...

​Խոսքը, բնականաբան, ապրիլյան պատերազմի ընթացքում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի պահվածքի մասին է… Դեռևս 2013 թվականին Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը արդարացվում էր անվտագնության երաշխիքների համատեքստում, սակայն այդ երաշխիքները կեղծ օրակարգ հռչակվեցին այս ապրիլին, քանի օր ռուսական զենքը ոչ միայն չպաշտպանեց Հայաստանի անվտանգությունը, այլև կրակեց վերջինիս դիրքերի և զինվորների վրա... Միջազգային իրավունքի մասնագետները (ռուս և ադրբեջանցի) կարող են առարկել, նշելով, որ եթե նույնիսկ ադրբեջանական ուժերը գործել են ռուսական զինուժով, ապա վերջիններս թիրախավորել են ոչ թե հայկական, այլ Լեռնային Ղարաբաղի դիրքերը, որի նկատմամբ ռուսները որևէ ռազմական պարտավորվածություն չունեն… Եթե նույնիսկ ընդունենք, որ Ադրբեջանը չի սպառնացել Հայաստանի սահմաններին (աչք փակելով Տավուշի սահմանային գյուղերի ռմբակոծմանը և Նախիջևանի շրջանում զորքերի տեղակայմանը), ապա պետք է հաշվի առնենք այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանը միայն Հայաստանին է ընդունում որպես Հայաստանի և ԼՂՀ շահերը ներկայացնող կողմի, ուստի Ադրբեջանի ագրեսիան ուղղակիորեն նաև Հայաստանին է առնչվում… Այս պարագայում կրկին ակտուալ է դառնում Հայաստանի կողմից հարաբերությունների վերանայումը Ռուսաստանի նկատմամբ՝ պարզելու համար գործի բուն էությունը. Ռուսաստանը՞ դավաճանեց Հայաստանին, թե՞ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ևս մեկ անգամ ձախողվեց։ Պատասխանը պարզ է, տեղի է ունեցել ինչպես դավաճանություն, այնպես էլ արտաքին քաղաքականության անհետևողական պլանավորում։ Սակայն այս ամենը կատարվել է ոչ թե ապրիլյան քառորյա պատերազմի նախորեին, այլև շատ ավելի շուտ…
​Ստորև ներկայացվող դեպքերը և փաստերը կրում են ինչպես համահայկական, այնպես էլ միջազգային հնչեղություն, սակայն ՀՀ իշխանությունները կարծես թե ոչ միայն ականջալուր չեղան դրանց հետևանքներին, այլև ամեն ինչ արեցին և անում եմ, որպեսզի չբացառեն նմանատիպ դեպքերի կրկնությունը…
​Սկսենք հունվարյան հայտնի իրադարձությունից, երբ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող ռուս զինծառայողը իր ռուսական արտադրության հրաձիքով գնդակահարեց մի ամբողջ ընտանիք Գյումրիում։ Արդյո՞ք այս ամենի հետ կապ ուներ Ղարաբաղը, Ադրբեջանը կամ Թուրքիան… Իհարկե ոչ… Սա ուղղակի ռուսական արտադրության ինքնաձիգ էր, որ հայտնվել էր Հայաստանում ծառայող և Հայաստանը Թուրքիայից բաժանող սահմանը պաշտպանող ռուս զինծառայողի ձեռքերում, ով ուղղակի որոշել էր քաղաքում շրջելիս հագեցնել իր ծարավը, իսկ այնուհետև յուրահատուկ կերպով հայտնել իր շնորհակալությունը… Այս ամենից հետո հարց է առաջանում. քանի՞սը այն ոստիկաններից, ովքեր մահակներով ցրեցին գյումրեցի բնակչության արդարացի պահանջը Ռուսաստանի հյուպատոսության առջևից, պատրաստակամ էին այդ նույն մահակներով և պաշտպանողական տեղնիկայով պահպանել Ղարաբաղի սահմանը ապրիլյան իրադարձությունների ժամանակ… Կամ քանի հայ բարձրաստիճան պաշտոնյա կամ հրամանատար նմանատիպ պահանջ կներկայացներ/ներկայացրեց, որպեսզի այդ ոստիկանական տեխնիկան և ռեսուրսները ուղարկվեն դիրքեր... Արդյունքում Պերմյակովը վայելեց ռուսական ռազմաբազայում տեղի ունեցող դատական կրկեսը, իսկ Ադրբեջանը Ռուսաստանի ղեկավարության թույլտվությամբ ռմբակոծում է հայկական սահմանները.... Իսկ ո՞վ էր Պերմյակովը… Այս պահի դրությամբ հոգեկան խնդիրներ ունեցող ռուս զինծառայող, ով հայտնվել էր Գյումրիում՝ ռուսական ինքնաձիգը ձեռքին…
​Նախորդ հունիսին տեղի ունեցած ցույցերը էլեկտրաէներգիայի տանկացման դեմ ևս մեկ ապացույցն էր այն բանի, որ ռուսական կողմը Հայաստանին դիտարկում է ոչ որպես իրավահավասար դաշնակցի, այլ մի տարածքի, որն անվերջ կարելի է կեղեքել և թալանել։ Հայ ցուցարարները այս անգամ ուղղակի բողոքում էին մասնավեր ընկերության չարաշահումների դեմ, սակայն պարզվեց, որ մեր իշխանությունները իրենց վրա պարտավորություն են վերցրել նաև պաշտպանելու ռուսական բիզնես ոլորտի շահերը։ Այստեղ կրկին մեկ կարևոր հարց է առաջանում… Բոլոր այն ոստիկանները, ովքեր ջանք չխնայեցին իրենց ուժը կիրառելու հայ երիտասարդների դեմ, ի՞նչ էին անում այս ապրիլյան օրերին… Կամ արդյո՞ք մեր իշխանությունները կրկին կհրամայեն նրանց, որպեսզի իրենց ամենատոկուններից մի քանիսին ուղարկեն դիրքեր… Մեկ հստակ հետևություն ինքներս կարող ենք կատարել… Մեր իշխանությունները կարող են անվերջ ռեսուրսներ ծախսել ոստիկանության վրա, որպեսզի վերջիններս ճնշեն ցանկացած ընդդիմադիր ընդվզում, միևնույն ժամանակ մեր զինվորներին տողնելով անզեն ադրբեջանական (ռուսական) ժամանակակից զինտեխնիկայի դեմ…
​Ինչու՞ կապվեցին էլեկտրաէներգիայի թանկացումը և Պերմյակովին ` Ղարաբաղի ապրիլյան դեպքերի հետ։ Ոչ այնքան ցույց տալու համար ռուսական կողմի դավաճանությունը մեր նկատմամբ, այլ ընդգծելու մեր իշխանությունների իներտ վերաբերմունքը այդ դավաճանության հանդեպ։ Այն, որ մեր հասարակությունը, քաղաքացիական կազմակերպությունները և ընդդիմադիր ուժերը բազմիցս խոսել են հայ֊ռուսական հարաբերությունների վերանայման կապակցությամ, դա փաստ է, սակայն իշխանությունները տեղի չեն տալիս այդ հորդորներին՝ առավել խորացնելով հասարակություն֊իշխանություն տարանջատումը…
Հեղինակ` Սևակ Ասլանյան, ուսանող
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին