▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բութ մատի կանոնը» թույլ չի տալիս չարաշահել ալկոհոլը

 

Այովայի և Կորնելի համալսարանների գիտնականները մտածել են, թե ինչպես է կարելի հեշտորեն կառավարել ալկոհոլային ըմպելիքի օգտագործումը: Նրանք դուրս են բերել «բութ մատի կանոնը», գրում է The Daily Mail-ը: Ավելին, պարզվել է, որ մարմնի զանգվածի ինդեքսը ազդել է տղամարդու օգտագործած ալկոհոլի քանակի վրա: Սակայն այս գործոնը ոչ մի կերպ չի անդրադարձել կանանց վրա:
 
«Բութ մատի կանոնը» ենթադրում է, որ մարդը չպետք է խմի ավելին, քան իր մատի երկու երկարությունն է՝ արտաքին սահմանից չափելու դեպքում: Այն մոտավորապես կես բաժակ է (բաժակը լցաված է բութ մատի երկարության չափով, եթե նայես հատակից): Եթե մարդը կիրառում է այս կանոնը, ապա անկախ իր սեռից և մարմնի զանգվածի ինդեքսից, նա իրեն ավելի քիչ խմիչք է լցնում:
 
Հետազոտության մասնակիցների մոտավորապես 70%-ը կիրառել է այս կանոնը ( միջինում լցնում էին 20%-ով քիչ): Սակայն մեծ մարմնի զանգվածի ինդեքս ունեցող տղամարդիկ, ովքեր չէին հետևում կանոնին, միջինում 31%-ով ավելի էին լցնում, եթե նրանք ունեին մարմնի հավելյալ քաշ, և 26%-ով ավելի, եթե մարմնի զանգվածի ինդեքսը նորմայի սահմանում էր: Եթե կանանց մոտ ինդեքսը նորմայի սահմաններում էր, ապա նրանք միջինը 27%-ով քիչ էին լցնում ալկոհոլային խմիչքը՝ այդ կանոնը կիրառելու դեպքում:
 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին