▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չի բացառվում հակառակորդի ագրեսիվ դրսևորումը, քանի որ Ադրբեջանում «Սև հունվարի» տարեդարձն է մոտենում.Դավիթ Բաբայան

 

 

 

 

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հրաձգային զինատեսակների հետ կիրառելով նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետեր

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ: Վերջինս զրույցում ասել է, որ, համեմատաբար, լարված է եղել շփման գծում. «Թշնամին իր ոճի համաձայն շարժվում է: Ինչպես միշտ վարում է իր ապակառուցողական քաղաքականությունը»: Դավիթ Բաբայանի դիտարկմամբ՝ այս օրերին չի բացառվում հակառակորդի կողմից նման ագրեսիվ դրսևորումը, քանի որ Ադրբեջանում «Սև հունվարի» տարեդարձն է մոտենում և նրանք այդ օրերին ընդգծված ագրեսիվություն են ցուցաբերում: «1990թ. հունվարի 13-ին սկսվել է հայ ազգաբնակչության ջարդը, մինչև որ խորհրդային բանակը մտել է, որպեսզի փրկի ողջ մնացածներին: Եղել է նաև մի իրադարձություն. մի  շարք մարդասպաններ զոհվել են թուրքերի տեղափոխման ժամանակ»: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին