▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՏԷՑ-ի հանրակացարանի անմարդկային պայմանները

 

«Հետք»-ի կայքում 16.01.2017թ. մի հոդված է դրված Արցախի փողոցի 10-րդ վթարային շենքի մասին, հրապարակել են նաև շենքի անմարդկային պայմանները ցուցադրող լուսանկարներ:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսօր այս մասին նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ գրելով. «Ինչպես բնակիչներն են ասում, բազմաթիվ անգամ դիմել են քաղաքապետարան, սակայն խնդրին ոչ մի լուծում չի տրվել: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչ ճակատագիր են ունենալու այդ վթարային շենքն ու այնտեղ ապրող 75 ընտանիքները: Քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներն ինչո՞ւ բնակիչների համար կենսական այս խնդիրը պատշաճ կերպով չեն քննարկում իրենց հետ ու չեն ասում, թե ինչ է սպասվում նրանց: Ինչո՞ւ են այս մարդիկ անտեսված քաղաքապետարանի կողմից»:

Հիշեցնենք, որ Hetq.am-ն ավելի վաղ գրել էր. «Դուք եկել եք կորած կղզիներ, մեր մասին ֆիլմ էլ են նկարել»,- ասում են Արցախի 4-րդ նրբանցքի 10-րդ շենքի բնակիչները (տարածքը հայտնի է որպես ՏԷՑ-ի հանրակացարան): 1958-ին կառուցված հանրակացարանի շենքում այսօր բնակվում է մոտ 75 ընտանիք (շուրջ 250 բնակիչ), որոնցից 13-ը փախստականներ են: Շենքը 4-րդ կարգի վթարային է: Մեկ տարվա ընթացքում քարերը սկսել են ինտենսիվ ձևով թափվել, անձրևաջրերը լցվում են սենյակներ, խոնավությունից էլեկտրական հոսանքը վտանգավոր է դառնում: Հանրակացարանի բնակիչները տանն ինչքան թաս, տարա ունեն, շարել են սենյակներում:

Շենքի կոյուղին ամիսներ առաջ խաթարվել է: Հանրակացարանի հետնաբակում կոյուղաջրերը հոսում են ձյան հաստ շերտի միջով: Շուրջը շները շատ են, դուռ չունեցող շենքում ազատ ելումուտ են անում, ամռանն էլ օձերն ու առնետներն են շատանում: Բնակիչները պատմում են, որ անցած տարի քաղաքապետարանից եկել էին կոյուղին սարքելու, բայց աշխատանքը կիսատ թողել, հեռացել են, քանի որ շենքից անընդհատ քարեր էին թափվում ներքև: Վերջիններս չեն մեղադրում աշխատակիցներին, ասում են՝ հո մի կոյուղու պատճառով չէ՞ին վտանգելու իրենց կյանքը:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին