▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բացառիկ տեսանյութ, թե Երևանում ինչպես է տեղի ունեցել ողբերգական ավտովթարը

 

Shamshyan.com-ը ներկայացրել է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է Երևանում հունվարի 14-ին տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, երբ Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց բախվել էին Daewoo, Opel և Toyota մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով 26-ամյա Գևորգ Պապոյանը հիվանդանոցում մահացել էր։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 14-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։30-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի դիմաց բախվել էին Երևան քաղաքի Իսակովի պողոտայի բնակիչ, 33-ամյա Լևոն Հակոբյանի վարած Daewoo մակնիշի 30 ՍՏ 593 համարանիշի, Երևան քաղաքի Քանաքեռ 2-րդ փողոցի բնակիչ, 48-ամյա Կարեն Կիրակոսյանի վարած Opel մակնիշի 34 PO 473 համարանիշի և Երևան քաղաքի Շիրազի փողոցի բնակիչ, 26-ամյա Գևորգ Պապոյանի վարած Toyota մակնիշի 73 GG 377 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Կ. Կիրակոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Գ. Պապոյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 05։30-ի սահմաններում Գ. Պապոյանը գիտակցության չգալով հիվանդանոցում մահացել էր։ 

 


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին