▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրաստանում վթարի հետևանքով 27-ամյա հայ երիտասարդ է մահացել, ևս երկուսը վիրավոր են

Tert.am-ը գրում է. Հունվարի 15-ի գիշերը Վրաստանի Մառնեուլիի շրջանում տեղի է ունեցել ավտովթար, ՀՀ քաղաքացիներ են տուժել։ այս մասին կայքի տեղեկությունը հաստատեց Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը՝ մանրամասնելով, որ ավտովթարի հետևանքով զոհվել է Կոթի գյուղի 27-ամյա բնակիչ Եղիշե Խաչատրյանը, երկուսը վիրավորվել են։

«Ցավալի դեպք է։ Վիրավորներից Արսեն Խաչիկյանին արդեն տեղափոխել են Երևան, հիվանդանոցներից մեկում է, մյուսը՝ Կարենը, Մառնեուլիի հիվանդանոցում է։ Երեկ Կոթիի վարչական ներկայացուցիչը գնացել է դեպքի վայր, հիմա մնացած բոլոր հարցերով ենք զբաղված»,-մանրամասնեց նա։

Նոյեմբերյանի քաղաքապետը նաև տեղեկացրեց, որ մահացած 27-ամյա Եղիշե Խաչատրյանն ամուսնացած չէր, բայց ծնողների հոգածությունը իր ուսերին էր։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին