▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման

Հիմնադիր խորհրդարանի անդամ Գեւորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման՝  Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձի համար

Դատարանը վճռեց Գևորգ  Սաֆարյանին ճանաչել մեղավոր ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով` նա մեղավոր ճանաչվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Պատիժը պետք է կրի ՀՀ Արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում՝ պատժի կրման սկիզբն հաշվելով 2016թ.-ի հունվարի 1-ից:

Խափանման միջոց կալանավորումը մնաց  անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատավճիռը կարող է բողոքարկվել հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին