▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանում որոշել են ԱՄՆ Պետդեպարտամենտին «բացատրել» «խոսքի ազատություն» արտահայտության իմաստը

Ադրբեջանում որոշել են ԱՄՆ Պետդեպարտամենտին «բացատրել» «խոսքի ազատություն» արտահայտության իմաստը։

«Սխալ է խոսքի ազատություն որակել անձի գործողությունները, որն ապօրինի այցելել է օկուպացված ադրբեջանական տարածք, խախտել Ադրբեջան տարածքային ամբողջականությունը, որից հետո նորից այցելել Ադրբեջան ուրիշ անձնագրով՝ նորից խախտելով պետական սահմանը»,– Trend–ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբիի հայտարարությունը Բելառոսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի մասին։

Նրա խոսքով՝ այդ հարցը բացառապես իրավական հարթությունում է, եւ այն, որ ինչ–որ մեկը բլոգեր է ներկայացել, հիմք չի տալիս այլ երկրների օրենքներն ու կարգը խախտելու հաար։ «Լապշինի  գործողություններում կան Ադրբեջանի օրենքները խախտելու բավարար հիմքեր, օրենքի  գերակայության սկզբունքը պետք է կիրառվի միասնական կարգով բոլորի հանդեպ»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ Ջոն Քիրբին, անդրադառնալով Ալեքսանդր Լապշինի մասին հարցին, ասել էր. «Ավելի լավ կլինի ամեն կոնկրետ երկիր խոսի այդ մասին։ Բայց խոսքի ազատությունը մեզ համար կարեւոր է»։

Դեկտեմբերի կեսին Լապշինը, որը նաեւ ՌԴ քաղաքացի է, Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցումով, որտեղ նրան ԼՂՀ այցելության համար ընդգրկել էին «սեւ ցուցակում»։ Լապշինը, սակայն, 2015-ին Վրաստանի տարածքով եւ Ուկրաինայի քաղաքացու անձնագրով մտել էր Ադրբեջան այն բանի շնորհիվ, որ նրա անվան գրության մեջ տառի տարբերություն կա։ Ուկրաինական անձնագրում գրված է «Օլեկսանդր»։  Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր սկսել «Պետական սահմանի մասին» օրենքի խախտման հոդվածով։

Artsakhpress.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին