▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող ընտանիքներին

Գյումրիում, վագոն-տնակներում դեռևս բնակվում են հարյուրավոր ընտանիքներ, ովքեր զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից: Նրանց մեծ մասը գործազուրկ են, ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի համար:

Ձմռան ամիսներին տասնյակ ընտանիքների համար էլ վառելիքի հայթայթման վայրեր դառնում են հիմնականում աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել:

Առավել ևս էլեկտրաէներգիայի վերջին թանկացումներից հետո, տնակային ավաններում հոսանքազրկումները կրում էին համատարած բնույթ: Տնակային ավաններում բնակվող ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման «Շիրակ կենտրոնի» բարեգործական ամենամյա ձեռնարկը:

Անօթևան ընտանիքների կացարաններում մոտալուտ ձմռանը ևս փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով այս տարի՝ 2016-2017 թթ. ևս հայտարարում է ձմռան վառելիքի բաժանման «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին» ամենամյա բարեգործական ձեռնարկի մեկնարկի մասին:

«Շիրակ կենտրոնն» իր խորին երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր կարձագանքեն կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ջերմություն պարգևելու բարեգործական ձեռնարկին միանալու մեր կոչին:

 

Benejiciary Bank:
INECOBANK CJSC, YEREVAN, ARMENIA, SWIFT CODE: INJSAM22
AMD - 2052622035941001
EUR - 2052622035941040
RUB - 20526 22035941041
USD - 20526 22035941020
Արդշինբանկ, Գյումրի, Գայի փողոց, Հաշվեհամարը՝ USD- 2472601614240020
Գյումրի, Մ. Խորենացի 50/4, «Շիրակ կենտրոն» ՀԿ ՀԱՎՀՀ՝ 05532775
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին