▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանում պետության կողմից նշանակված կառավարիչը հեռացրել է հայերեն ցուցանակները

Վանի Էդրեմիթ (Արտամետ) շրջանի` պետության կողմից նշանակված կառավարիչ Աթիֆ Չիչեքչիյի ցուցումով շրջանի բանուկ մասերում ավելի վաղ տեղադրված բազմալեզու ցուցանակներից հեռացվել են հայերեն գրությունները: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի` Վանա լճի ափին գտնվող այս շրջանում թուրքերեն, քրդերեն, անգլերեն և հայերեն ցուցանակներն ավելի վաղ տեղադրվել էին՝ հաշվի առնելով Արտամետի տուրիստական նշանակությունը: Որոշումը կայացվել էր Արտամետի ավագանու կողմից, որտեղ մեծամասնություն են կազմում քրդական «Ժողովրդավարական շրջաններ կուսակցության» (DBP-ԺՇԿ) ներկայացուցիչները: Ժողովրդի կողմից ընտրված քուրդ ղեկավարի փոխարեն պետության կողմից նշանակված կառավարիչը հայերեն ցուցանակները հեռացնելու համար որևէ հիմնավորում չի ներկայացրել:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին