▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն ասել է, թե ինչու է պատասխանատու պաշտոններ տալիս երիտասարդներին

ՀՀԿ 16-րդ համագումարի երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը ասել է, որ միշտ հաճույքով է հանդիպում երիտասարդների հետ, որովհետև երիտասարդների աչքը սուր է, նրանք էմոցիոնալ են, անմիջական են, նրանց բարձրացրած հարցերը, միգուցե, որոշ մարդկանց դուր չեն գալիս կամ էլ այդ մարդիկ այդ հարցերը կարևոր չեն համարում, բայց ես խորապես համոզված եմ, որ այդ հարցերը առնվազն ապագայի օրակարգային հարցեր են

«Երիտասարդների ձայնը շատ հնչեղ է մեր հանրության մեջ: Նրանց մեր շատ պատասխանատու պաշտոններ և պարտականություններ են տրված: Խոսում ենք Նախագահի աշխատակազմի ղեկավարի մասին՝ Արմեն Գևորգյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին, մենք ունենք երիտասարդ քաղաքապետ Տարոն Մարգարյան, ունենք Գեորգի Կուտոյան՝ Ազգային անվտանգության ծառայության երիտասարդ տնօրեն, ունենք արդարադատության երիտասարդ նախարար՝ Արփինե Հովհաննիսյան: Սրանք ոլորտներ են, որոնք ուղղակի կենսական անհրաժեշտություն են մեր պետության և ժողովրդի համար: Մենք պետք է նրանց բոլորին սատարենք, պետք է իրար սատարենք, որովհետև նրանց հաջողությունը մեր ընդհանուր ձեռքբերումներն են, մեր ժողովրդի հաջողություններն են: Սրանք օրինակներ են, որոնք ապագայում պետք է բազմապատկվեն»,-մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին