▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական համարանիշերով մեքենաներն այսուհետ կարող են Իրան մտնել՝ վճարելով $ 90՝ նախկին 500-ի փոխարեն

Հայկական պետհամարանիշերով ավտոմեքենաներն այսուհետ կարող են ժամանակավորապես Իրան մուտք գործել նախկին 500 ԱՄՆ դոլարի փոխարեն վճարելով շուրջ 90 ԱՄՆ դոլարի հասնող երաշխիքային գումար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում Իրանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

Ավտոմեքենաներն Իրանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը երեք ամիս: Հայաստան վերադառնալիս վճարված երաշխիքային գումարը հետ կվերադարձվի ավտոմեքենայի սեփականատիրոջը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին