▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորում տարեց կինը շտապօգնություն է կանչել, որ մեջքը ծածկեն. Զավեշտալի դեպք

news.am-ը գրում է, որ Վանաձորի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության բաժանմունքում ժամանակ առ ժամանակ արտասովոր ու անհավանական կանչեր են գրանցվում: Բաժանմունքի վարիչ Սամվել Սահակյանը պատմեց, որ հաճախ կանչով մեկնած բժիշկները ստիպված են լինում անել այն, ինչն իրենց պարտականությունների մեջ չի մտնում: Այդպիսի դեպքերից է վերջերս գրանցված ահազանգը, երբ կանչով մեկնած բժիշկներից մեկին տարեց կինը խնդրել է ջուր տալ, ապա ծածկել մեջքը, որպեսզի չմրսի:

«Գյուղերից մեկից զանգել է  տարիքով հիվանդ, գնացել են բուժօգնություն ցույց տալու, հարցրել են՝ տատի ջան, ի՞նչ է եղել, ասել է՝ բալա ջան  տունը ցուրտ ա, մեջքս չեմ կարում ծածկեմ, մի հատ մեջքս ծածկի, գնա»,-պատմել է նա:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին