▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թումանյանի այգում 21-ամյա աղջիկը փորձել է կտրել երակները

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 16-ին, ժամը 11:35-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Թումանյանի այգում կանխվել է երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձ, ով փորձել է վնասել իրեն՝ երակները կտրելու միջոցով. անհրաժեշտ է հոգեբանական աջակցություն:

Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Պարզվել է, որ 1996 թ. ծնված Ի. Խ.-ը գտնվել է սթրեսային վիճակում եւ փորձել է ինքնասպանություն գործել՝ երակները կտրելու միջոցով: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը տուժածին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին