▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա այդպես էլ ուրիշ մնաց ու այդպես էլ ուրիշ հեռացավ...

Այսօր Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանի ծննդյան օրն է: Նա իմ փոքրաթիվ մտերիմներից մեկն էր: Այսօր շատերը կգրեն նրա մասին՝ կգրեն որպես կուսակցական ընկերոջ, որպես քաղաքական գործչի կամ գիտնականի:

Բայց ինձ համար նա իմ կրտսեր ընկերն էր՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետում, Նոր Նորքի հանրակացարանում, երևանյան վարձու նեղ բնակարաններում և իհարկե՝ Արցախում, երբ Մարտակերտի և Հադրութի հուշարձաններում խաչքարերն էինք հետազոտում:

Դաշտային իմ օրագրի էջերի մեծ մասը գրված է նրա ձեռքով: Նա ուրիշ էր՝ նա նման չէր ինձ, նման չէր իմ ճանաչած մարդկանց, նա այդպես էլ ուրիշ մնաց ու այդպես էլ ուրիշ հեռացավ... 
Խոնարհումս հիշատակիդ՝ իմ ուրիշ ընկեր, առանձնահատուկ մարդ: Զավենից ու քեզնից հետո ես այդպես էլ անընկեր մնացի: Երևի դա էլ իմ մեղքն ու այդ մեղքի հատուցումն է...
Շատ անձնական ստացվեց, բայց գիտեմ, կան մարդիկ, ովքեր կկարդան ու կհասկանան:

Մի տարի առաջ եմ գրել:
Չգիտեի, որ այսօր այն շատ ավելի ակտուալ կլինի:

 

 

Համլետ Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին