▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանը ասել է նավթի և գազի պաշարների տեղը Հայաստանում

 

168.am-ը գրում է. Լրագրողներն այսօր Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվել են, թե արդյոք ֆանտաստիկայի ժանրից չէ՞ր ՀՎԿ համագումարում Արթուր Բաղդասարյանի հնչեցրածը՝ Հայաստանում եղած նավթի և գազի պաշարների մասին: Նա ասաց, որ այդ հայտարարությունը «ֆանտաստիկայի ժանրից չէ»:

Բաղդասարյանի խոսքով՝ այդ մասին լուրջ հետազոտություններ կան: Լրագրողները խնդրել են ասել՝ Հայաստանում կոնկրետ որտե՞ղ են գտնվում այդ պաշարները: Ի պատասխան՝ նա ասել է, որ հանքերից մեկն Արմավիրում է. «Ունենք նաև պղնձի եւ մոլիբդենի խոշոր պաշարներ, առհասարակ, հարուստ ընդերք, որը շահագործվում և բռնաբարվում է անխնա, պետական հոգածության չի արժանանում»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին