▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կրակել են իրավապաշտպան Արմինե Առաքելյանի ուղղությամբ, սպանվել է նրա շունը...

Փետրվարի 15–ին անհայտ անձինք կրակել են Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ՀԿ հիմնադիր, իրավապաշտպան Արմինե Առաքելյանի ուղղությամբ, ինչի հետևանքով սպանվել է նրա շունը: Այս մասին հայտնել է հենց Արմինե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում.

«Նոր տուն հասա, հենց մեջքովս դարպասից տան բակ էի մտնում, տանս վերևի ճամբից կրակեցին ինձ, չդիպչեց, փա՛ռք Աստծո, բայց գիժուկ Ֆիֆիին կպավ։ Նա ջան է տվել։

Վերև բարձրացա, փախան կապույտ ժիգուլիով դեպի եկեղեցու ուղղությամբ։ Զանգել եմ ոստիկանության։

Իմ ասածին եմ մնում, եթէ ՀՀ Պետական մարմինները իմ անվտանգությունս չեն կարողանում ապահովել։

Արմինէ Առաքելեան»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին