▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը շարունակում է նախապատրաստվել պատերազմի

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 Եթե հիշում եք, ապրիլյան մարտական գործողությունների նախօրեին՝ (հարձակումից 15 օր առաջ) 2016 մարտի 17-ին, Ադրբեջանի նախագահի ներում շնորհելու մաuին հրամանագրով ազատ են արձակվել ազատազրկման ձևով պատիժ կրող 137 հանցագործներ (զինապարտ տարիքի, այդ թվում մեկ թուրքիայի քաղաքացի ), որոնցից 82 ազատազրկման էին դատապարտված ծանր և առանձնապես ծանր հանցագործության համար։ Ըստ տեղեկությունների՝ Ալիևի հրամանով «ներված» հանցավոր տարրերից շատերին ՝ բանակի կազմում, գեներալ Զաքիր Հասանովը օգտագործել է ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ։ 
Եթե այն ժամանակ ադրբեջանի նախագահին կից ներման հարցերի հանձնաժողովի կողմից քննարկվել են մոտ 400 խնդրագիր և ազատ են արձակվել 137 դատապարտյալ, ապա այս անգամ քննարկվելու են 800-ից ավելի խնդրագրեր, որից մոտ 400 դատապարտյալ մարտ ամսին կազատվեն պատժի հետագա կրումից ։ 
Ամեն դեպքում Իլհամը հենց այնպես ոչ մեկին ներում չի շնորհելու։ Պատժից ազատված գող-ավազակները, մանկապիղծ տականքներն ու մարդասպանները կրկին կօգտագործվեն մեր դեմ...

 

Ալեն Ղուլյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին