▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արարատի մարզպետը 1 ամսում 160 հազար ԱՄՆ դոլար եկամուտ է ստացել

Armtimes.com-ը գրում է.ՀՀ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել մարզպետի պաշտոնում նշանակվելու օրվա դրությամբ ունեցած եկամուտների եւ ունեցվածքի մասին հայտարարագիրը:

Արամայիս Գրիգորյանն ունի մեկ առանձնատուն, բազմաբնակարան շենքում երկու բնակարան, հասարակական եւ արտադրական նշանակության մեկական տարածք, մեկ հողամաս եւ բազմամյա տնկի: Մարզպետին ունի նաեւ թվով չորս շարժական գույք` Lexus LS 600,  VAZ 2121,  Mitsubishi Pajero io եւ ZIL բեռնատար ավտոմեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ փետրվարի 2-ին, նա ունեցել է 776 հազար ԱՄՆ դոլար, 300 հազար ռուսական ռուբլի եւ 961 միլիոն ՀՀ դրամ: 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ փետրվարի 2-ն Արամայիս Գրիգորյանը որպես աշխատավարձ ստացել է 734 հազար դրամ եկամուտ, շահաբաժնից ստացել է 5.2 եւ 24 միլիոն դրամ, իսկ այլ եկամուտները, որոնց տեսակը հայտարարագրում նշված չէ, կազմել են 46.1 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ, 1 ամսում Գրիգորյանը ստացել է 76.6 միլիոն դրամ՝ մոտ  160 հազար դոլար:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին