▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ՝ «Համախմբում»-ում. Անդրանիկ Թևանյանը հարվածել է Վարդան Օսկանյանին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Միջադեպ՝ «Համախմբում»-ում. Անդրանիկ Թևանյանը հարվածել է Վարդան Օսկանյանին

 


Հավաստի տեղեկություններով՝ փետրվարի 15-ին 7or.am կայքի հիմնադիր Անդրանիկ Թևանյանը «Համախմբում» կուսակցության գրասենյակում հարվածել է Վարդան Օսկանյանին: Ծեծկռտուքի վերածված թեժ զրույցի պատճառը Վահե Հովհաննիսյանին դաշինքի համամասնական ցուցակում չներառելու Օսկանյանի որոշումն է եղել, որից հետո ինքը՝ Վահե Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, թե չի ցանկանում մասնակցել ընտրություններին:
Միջադեպից հետո Վարդան Օսկանյանը հավաքել է իրերը և տեղափոխվել է Սեյրան Օհանյանի գրասենյակ՝ հայտնելով, թե ինքը չի ցանկանում Անդրանիկ Թևանյանի հետ նույն տարածքում գտնվել: Նկատենք, որ Թևանյանն այսօր ներկա չի եղել Վարդան Օսկանյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Մարտիրոսյանի հրավիրած ասուլիսին, թեև, նախկինում ինքն էր ղեկավարում այս ոլորտը: Չի բացառվում, որ այս ներկուսակցական խմորումների արդյունքում որոշ մարդիկ հեռանան Օհանյանի դաշինքից:

Սիլվա Դարբինյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին