▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կարող ապրել օտարի շնչով, շենացնել երկիրն օտարի

Վերջերս երիտասարդ երգիչ Մեսրոպ Մարտիրոսյանը ներկայացրել է «Հայաստան» երգի հիման վրա նկարահանած իր տեսահոլովակը՝ հույզեր հայրենիքի, օտարության մեջ ապրող հայի զգացմունքների, կարոտի և հայրենասիրության մասին:

Asekose.am-ի թղթակցի՝ ինչո՞ւ միանգամից Հայաստանի մասին պարտավորեցնող երգ հարցին անդրադառնալով երգիչը նշեց, որ վախ բոլորվին չկար. «Երգի երաժշտությունը կար, երգիչ և երգահան Հովհաննես Ալեքսանյանն է հեղինակը, մնում էին բառերը, այդ հարցում էլ ինձ շատ օգնեց Գևորգ Սիրեկանյանը:

Շատ ցավով եմ ընդունում ևս մեկ հայի՝ Հայաստանը լքելու մասին որոշումը, բայց ոչ մեկին էլ չեմ մեղադրում, մարդիկ ցանկանում են լավ ապրել, այստեղ աշխատատեղերը քիչ են: Համոզված եմ, օտար երկրում ապրող բոլոր հայերն էլ ցանկանում են վերադառնալ: Երգում էլ է ասվում, չէ՞.«Չեմ կարող ապրել օտարի շնչով, շենացնել երկիրն օտարի: Հայաստա՛ն, դու իմ տուն, տո՛ւր օրհնանք քո որդուն, որ դեպի գիրկն է քո շտապում»,-ընդգծեց Մեսրոպ Մարտիրոսյանը:

Երգիչը համոզված է՝ հանուն փողի ամեն ինչ չի երգի, «իրեն գնահատող մարդը նման բան չի անի»,-ասում է նա:

Նշենք, որ Մեսրոպ Մարտիրոսյանը սովորում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ 3-րդ կուրսում, դասական վոկալ բաժնում: Իրեն ավելի շատ պատկերացնում է հենց այս ոլորտում: Երգել սկսել է 7 տարեկանից: Ասում է՝ հաջորդ երգը սիրո մասին է լինելու:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին