▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը «Երկաթե գմբեթը» չի կարող օգտագործել Հայաստանի «Սկադի» և «Իսկանդերի» դեմ. Վաղարշակ Հարությունյան

 

   

Tert.am-ը գրում է. Եթե Ադրբեջանը անգամ ձեռք բերի իսրայելական արտադրության «Երկաթե գմբեթ» հակահրթիռային համակարգերը, չի կարող դրանք օգտագործել Հայաստանի ունեցած հրթիռային համակարգերի դեմ: Այս մասին կայքի հետ հարցազրույցում ասում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: «Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդերներ» մատակարարելուց հետո Ադրբեջանը չի կարող հանգիստ նստել: Նա պետք է լուծում գտնի, որ իր բնակչությանն ասի՝ դու պաշտպանված ես»,- ասում է Հարությունյանը: Բանախոսը նաև անդրադառնում է Բաքվում ՌԴ և ԱՄՆ շտաբի պետերի հանդիպմանը և հետաքննության մեխանիզմների ներդրման խնդրին:

-Ենթադրվում է, որ Իսրայելը մոտ ժամանակներս Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգեր կմատակարարի: Որպես մասնագետ, որքանո՞վ եք հավանական համարում Ադրբեջանի կողմից այդ զինատեսակի ձեռքբերումը և ինչպե՞ս նա կարող է դա օգտագործել Հայաստանի և Արցախի դեմ: 

-Ադրբեջանը հիմա լուծում է մեր հրթիռային համակարգերից պաշտպանվելու խնդիրը: Դա «Սկադ» համակարգն է, որը մենք ունեցել 1996 թ.-ից և «Իսկանդեր» համակարգը: Հիմա վերլուծենք, թե դա ինչ է տալիս Ադրբեջանին: Առաջին հերթին դա համակարգ է, որը գործում է ոչ թե այս կարգի, որոնք կոչվում են բալիստիկ, համակարգերի դեմ: «Երկաթե գմբեթը» միայն գործում է «Գրադի» նման համակարգերի դեմ: «Սկադի» և «Իսկանդերի» դեմ այն չի կարող գործել: Երկրորդ՝ դրա էֆեկտիվությունը: Ամերիկյան լավագույն հակահրթիռային համակարգերը՝ «Երկաթե գմբեթից» ավելի նոր մոդելի, իրաքյան պատերազմում գործել են հին մոդիֆիկացիա ունեցող «Սկադերի» դեմ և կարողացել են խոցել ընդամենը 20-25 տոկոսը: Իսկ Հայաստանի «Սկադ» հրթիռային համակարգերը նոր մոդիֆիկացիա են անցել: Էլ չասենք «Իսկանդերների» մասին: Ինչ վերաբերում է ձեռքբերման հնարավորության, բնական է, որ Ադրբեջանը Հայաստանին «Իսկանդերներ» մատակարարելուց հետո չի կարող հանգիստ նստել: Նա պետք է լուծում գտնի, որ իր բնակչությանն ասի՝ դու պաշտպանված ես: Ես չեմ կարող գնահատել ձեռքբերման հնարավորություն, որովհետև շատ գործոններ կան: ԱՄՆ-ում էլ հայկական համայնքը գործում է և այստեղ մենք խնդիր ունենք, որպեսզի թույլ չտանք, որ այդ գործարքը կայանա:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին