▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զգույշ եղեք. ներկայումս հասարակական տրանսպորտում սարսափելի վիրուսներ են շրջում. ինչպե՞ս պաշտպանվել դրանցից

Կյանքը քաղաքում ուղեկցվում է մեծաթիվ վարակներով:

Ներկայացնում ենք, թե ինչ է պետք անել տհաճ, սարսափելի հիվանդությունների զոհ չդառնալու համար:

Վտանգավոր հիվանդությունների ճնշող մեծ մասով հնարվոր չէ հիվանդանալ սովորական ավտոբուսում:

Գոնե որովհետև ոչ բոլոր բակտերիաները կարող են ողջ մնալ այնտեղ:

Բայց սուր շնչառական վիրուսային վարակ և տուբերկուլյոզ ունեցող մարդիկ էլ են երթևեկում տրանսպորտով, և վարակվելու ռիսկ իսկապես կա:

   

Կա նաև տարբեր մաշկային հիվանդոթյուններով հիվանդանալու ռիսկ:

Ուստի պետք է անվտանգության որոշակի կանոններ պահպանել:

Հասարակական տրանսպորտում վարակներից պաշտպանվելու խորհուրդներ

1. Եթե ազատ տեղը ակտիվորեն հազացող և փռշտացող մարդու կողքին է, ավելի լավ է՝ կանգնել:

2. Ձեռքերը լվալը և սպիրտով անձեռոցիկներ օգտագործելը լավ են պահպանում տրանսպորտային վարակներից:

3. Շոգ ժամանակ կանանց խորհուրդ է տրվում նստել կիսաշրջազգեստի վրա, ոչ թե մերկ ոտքերով՝ նստատեղին:

4. Եթե հիվանդ ես, մտածիր մյուս մարդկանց մասին և տանը մնա: Բայց եթե պետք է պարտադիր ինչ-որ տեղ գնաս, դիմակ օգտագործիր:

5. Վարակների սեզոնին լավ կանխարգելում է քիթը լվալը հանրային վայրեր այլցելելուց հետո:

6. Միշտ պայուսակումդ հակաբակտերիալ միջոց ունեցիր, որը վաճառվում է ցանկացած սուպերմարկետում:

7. Դեմքիդ չդիպչես առանց նախապես ձեռքերդ լվալու:

Աղբյուր՝ ԲլոգՆյուզ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին