▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կիպրահայ գործարար. «Կառավարությունը խրախուսում է թուրքական ապրանքների ներմուծումը»

Հայաստանում աշխատող կիպրահայ գործարար Հարություն Թամազյանը դեռ չի նկատում ՀՀ կառավարության ու վարչապետի հայտարարած տնտեսական բարեփոխումների և ներդրումների խրախուսման քաղաքականության արդյունքները: Այս մասին գործարարն ասել է Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում:

 Կիպրահայ գործարար Հարություն Թամազյանը գործվածքեղենի ներկրման բիզնեսով է զբաղվում Հայաստանում, մի քանի վաճառակետ ունի Երևանում, Գյումրիում, Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում, նաև՝ Արցախում: Գործարարը նաև սկզբունք ունի՝ երբեք ապրանք չի ներկրում Թուրքիայից:
«Դա սկզբունքի հարց է, որը ես հիմնականում չեմ նկատել հայաստանցիների մեջ,- ասաց նա,- օրինակ՝ Կիպրոսը Հայաստանի մեկ երրորդի չափ է՝ թե՛ տարածքի, թե՛ բնակչության քանակով, երկրի կեսն էլ զավթել է Թուրքիան: Մուտքն ու ելքն այսօր պարզեցված է, շատ հանգիստ կարող ես Կիպրոսից Թուրքիա գնալ-գալ, բայց ոչինչ այնտեղից բերել չես կարող: Թուրքիայից բերված նույնիսկ մեկ լուցկին չես կարող վաճառել Կիպրոսում. արգելված է»:
Մինչդեռ Հայաստանում գործարարին զարմացնում է ոչ միայն շարքային քաղաքացիների անտարբերությունը Թուքիայից ներկրվող ապրանքների նկատմամբ, այլև պետական վերաբերմունքը, որով, կարծես, խրախուսվում է թուրքական ապրանքների ներմուծումը:
Թուրքական ապրանքները բոյկոտելուց առաջ հայկական ընկերությունները պետք է մրցունակ լինեն«Մաքսազերծման նոր կարգի համաձայն՝ թուրքական ապրանքների մաքսազերծումն ավելի էժան է, քան, օրինակ, Դուբայից կամ Լիբանանից ներկրված ապրանքներինը»,- ասում է գործարարը՝ հավելելով՝ այդ է պատճառը, որ թուրքական արտադրության ապրանքները հայաստանյան շուկայում շատ ավելի էժան գներով են վաճառվում, քան այլ երկրում արտադրված նույն ապրանքները:
Ինչ վերաբերում է գործվածքեղենի առևտրին ու մաքսազերծմանը, այս ոլոտում գործարարին զարմացնում է տեքստիլ ապրանքների համար սահմանված մաքսային բարձր արժեքները:
«Ի՞նչ տեքստիլ արդյունաբերություն ունի Հայաստանը, որ ներկրված տեքստիլի համար այսչափ բարձր մաքսային արժեք է սահմանվել,- զարմանում է այդ բնագավառում աշխատող գործարարը,- քանի որ Ռուսաստանը, Բելառուսը, Վրաստանը նման արտադրություն ունեն, այդ երկրներում մաքսային բարձր արժեքն արդարացված է: Բայց Հայաստանը սեփական արտադրություն չունի: Սա պետք է տարբերակել, այն, ինչ տվյալ երկիը չի արտադրում, մաքսային արժեքն ավելի ցածր պետք է սահմանի, որպեսզի ժողովրդի համար այդ ապրանքը մատչելի լինի»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին