▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտակարգ դեպք Աբովյանում. դանակահարված 4 երիտասարդներ տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է. Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկնության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած մարմնական վժնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ։ Ինչպե Աբովյանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեդափոխվել Աբովյան քաղաքում գործող «Քրեզի» գիշերային ակումբից, որտեղ նրանք դանակահարվել են։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են ՝ Աբովյան քաղաքի 5-րդ փողոցի բնակիչ, 1988 Կարեն Հովհաննիսյանը, Երևան քաղաքի Աբելյան փողոցի բնակիչ, 1989 Արամ Սարգսյանը և Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 1988 Վահագն Աբգարյանը։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին