▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ ասել, որ թքած ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը խնդիրներ ունեն. Յանա Եգորյան

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռիոյի օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող սուսերամարտուհի Յանա Եգորյանը ռուսական «Экспресс-газета»-ին տված հարցազրույցում նշել էր, որ իրեն չեն հետաքրքրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած խնդիրները, եւ նա ադրբեջանցի շատ ընկերներ ունի: Այս խոսքերի պատճառով Յանա Եգորյանը խիստ քննադատության արժանացավ հայ հասարակության մի մասի կողմից:

Rusarminfo.ru-ին տված հարցազրույցում Յանան, սակայն, հերքել է, որ նման բան է ասել: «Ես չեմ ասել, որ թքած ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարձր մակարդակներում խնդիրներ ունեն»,-ասել է սուսերամարտիկը

Հիշեցնենք նաև, որ  Յանա Եգորյանի հայրը՝ Կարապետ Ալավերդյանը, ով Յանային 17 տարի չի տեսել, հետևյալ կերպ էր արձագանքել դստեր հայտարարությանը. « Վերցրեք Յանայի հին հարցազրույցները, կտեսնեք, որ սրանք անիմաստ, հիմար խոսակցություններ են։ Հարցազրույցներում նա բազմիցս նշել է, թե ինչպես է վերաբերվում Հայաստանին, հայ էությանը, հայ ժողովրդին, իր ազգությանը։Բացառվում է՝ Յանան նկատի ունենա, որ թքած ունի Հայաստանի վրա։ Հասկանում եք, նա քաղաքականության հետ կապ չունի։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններն ընդհանրապես չեն վերաբերում նրա շրջապատին և ընկերությանը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին