▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոնե ծրագիր ունեցեք, թե ինչ եք անելու...

 

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է հիմնադրամի 2016 թ. գործունեությունը:
ՀԶՀ գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանը ներկայացրել է 2016 թ. գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: Զեկուցվել է արտահանման խթանման, զբոսաշրջության զարգացման և գործարար միջավայրի աջակցության ուղղությամբ իրականացված աշխատանքների ու միջոցառումների մասին: 
Վարչապետը հետաքրքրվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի 2016 թ. ծրագրերի արդյունավետության, ծախսեր-արդյունքներ հարաբերակցության, հիմնավորվածության և արձանագրված ցուցանիշերի մասին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական բյուջեից հիմնադրամին հատկացվող միջոցները պետք է ծախսվեն տրամաբանական և նպատակային՝ ծախսերի արդյունավետության մոնիթորինգի իրականացմամբ, իսկ միջոցներն ուղղվեն այն բիզնեսին, որն ստեղծում է մուլտիպլիկատիվ էֆեկտ: «Ծախսերը պետք է լինեն հիմնավորված, պետք է լինի հստակ ձևակերպված փիլիսոփայություն ու նպատակ, թե ինչ արդյունք եք ուզում ստանալ», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: 
Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված հաշվետվությունը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է հիմնադրամի ղեկավարությանը, հաշվի առնելով խորհրդի անդամների դիտողությունները, հստակ ձևակերպել և խորհրդին ներկայացնել հայտանիշեր բոլոր ֆինանսական միջոցների օգտագործման ու ծախսման առումով: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրում պետք է ամրագրվեն կառավարության գերակա ուղղությունները, որոնք կարող են արդյունավետ լինել:

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է հիմնադրամի 2016 թ. գործունեությունը:ՀԶՀ գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանը ներկայացրել է 2016 թ. գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: Զեկուցվել է արտահանման խթանման, զբոսաշրջության զարգացման և գործարար միջավայրի աջակցության ուղղությամբ իրականացված աշխատանքների ու միջոցառումների մասին: Վարչապետը հետաքրքրվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի 2016 թ. ծրագրերի արդյունավետության, ծախսեր-արդյունքներ հարաբերակցության, հիմնավորվածության և արձանագրված ցուցանիշերի մասին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական բյուջեից հիմնադրամին հատկացվող միջոցները պետք է ծախսվեն տրամաբանական և նպատակային՝ ծախսերի արդյունավետության մոնիթորինգի իրականացմամբ, իսկ միջոցներն ուղղվեն այն բիզնեսին, որն ստեղծում է մուլտիպլիկատիվ էֆեկտ: «Ծախսերը պետք է լինեն հիմնավորված, պետք է լինի հստակ ձևակերպված փիլիսոփայություն ու նպատակ, թե ինչ արդյունք եք ուզում ստանալ», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված հաշվետվությունը:Կառավարության ղեկավարը հանձնարարել է հիմնադրամի ղեկավարությանը, հաշվի առնելով խորհրդի անդամների դիտողությունները, հստակ ձևակերպել և խորհրդին ներկայացնել հայտանիշեր բոլոր ֆինանսական միջոցների օգտագործման ու ծախսման առումով: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրում պետք է ամրագրվեն կառավարության գերակա ուղղությունները, որոնք կարող են արդյունավետ լինել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին