▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ահա թե ինչպես և որտեղից են բանանները հայտնվում սուպերմարկետներում. տեսեք, թե ինչ եք դուք ամեն օր օգտագործում

Կոստա-Ռիկան յուրահատուկ երկիր է՝ հրաշալի բնությամբ և անսահման տնկարկներով: Այս երկրի արտահանման հիմնական մթերքը բանանն է:

Այս մրգի աճեցման մասնագետների խոսքով ՝ 12-13 շաբաթ է պահանջվում, որպեսզի միրգը իր ձևը ստանա:

Դրանից հետո տնկարկների աշխատողները չափում են ամեն միրգը՝ պարզելու համար՝ երբ պետք է այն քաղել:

1

Բաննաները հավաքվում են ոչ լրիվ հասած վիճակում, որպեսզի չփչանան աշխարհի տարբեր երկրների ճանապարհին:

Որպեսզի թփերը չվնասվեն, դրանց միջև հատուկ փափուկ մակերևույթով տախտակներ են դնում:

Դրանից հետո թփերը հասնում են հատուկ ֆաբրիկա, որտեղ դրանց վրայից հանում են պաշտպանական տախտակները, հետո հատուկ արտոնագրեր են կպցնում մթերքի այն մասին, որը համապատասխանում է չափանիշերին:

2

Ստուգումից հետո մրգերը լվացվում են, իսկ թփից մնացած մասը տաշեղների են վերածում:

Հետո բանաններն ընկնում են մյուս աշխատողների ձեռքը, որոնք նորից ստուգում են դրանց որակը և դրանք 5-7-հատանոց խմբերի են բաժանում:

3

Լվացվելուց և կտրվելուց հետո բանանները կախում են և դրանց համաշխարհային չափանիշների պիտակներ են կպցնում:

Հետո գլուխները մշակում են հատուկ նյութով և մրգերը տեղավորում են բանանի արկղերի մեջ:

4

Աղբյուր՝ ԲլոգՆյուզ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին