▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ-ում տեղյակ չեն, որ Գալուստ Սահակյանի հարսն ընտրողների հավաքագրմամբ է զբաղված

armtimes.com-ը գրում է. Հանրապետական կուսակցությունը չի տիրապետում որեւէ տեղեկատվության, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 2 ընտրատարածքում առաջադրված, կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի կինը՝ Երեւան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը, ընտրողների հավաքագրմամբ է զբաղված: Կայքի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը:

«Ձեր ինֆորմացիան հարկավոր է ճշտել: Այնպես չէ, որ մամուլում ասված ամեն ինչ իրականությունն է: Շատ հաճախ օրենքով սահմանված գործողությունը, որ կարելի է անել, վերագրում են մեկ այլ բանի: Կոնկրետ դեպքի համար կծանոթանանք եւ կմեկնաբանենք: Ես տեղյակ չեմ այդ հարցին, բայց եթե օրենքի շրջանակներում կատարվող գործողություն է, ի՞նչ խնդիր կա»,- ասաց նա՝ հորդորելով առերես պատասխան ստանալու համար գնալ ՀՀԿ գրասենյակ:

Դիտարկմանը, որ խոսքն օրինական գործընթացի մասին չէ, այլ ընտրողների հստակ հավաքագրման, Ռուբեն Թադեւոսյանը նշեց՝ եթե Սեդա Հակոբյանի արարքի վերաբերյալ ահազանգ է եղել, ահազանգ ստացողներն էլ թող դիմեն իրավապահ մարմիններին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին