▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե ոչ, ապա փակել...». Կարեն Կարապետյանի հանձնարարականը

 

Կառավարության նիստում վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերում էր ապօրինի ջրօգտագործումներին: «Յուրաքանչյուր տարի կառավարության որոշմամբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջրբացթողումներ են իրականացվում, ինչն իրականացվում է Սևան-Հրազդան միջազգային էներգետիկ կորպորացիայի համակարգով, որտեղ առկա են բավական ջրակորուստներ: Անցած տարիների ընթացքում այդ կորուստների կրճատման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն այս պահին դեռ կոնկրետ արդյունք չենք արձանագրել»,- նշեց  Կարեն Կարապետյանը  ու պատասխանատու  կառույցներին հանձնարարեց մինչեւ Սևանա լճից ջրբացթողումներն սկսելը, այդ համակարգից ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ: Եթե ոչ, ապա, ըստ վարչապետի, պետք է փակել ջրառի կետը:
Վարչապետի մյուս հանձնարարականը վերաբերում էր  ոռոգման ջրերի տրամադրմանը. «Խոսքը նրա մասին է, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեում մի վիճակագրություն է, համայնքներում եւ այլ ատյաններում՝ այլ: Ջրպետկոմի ամփոփած տվյալների համաձայն՝ փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47%-ը: Այդ թիվը համարում ենք անթույլատրելի»,- ասաց Կարեն Կարապետյանը եւ  գյուղատնտեսության, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահներին հանձնարարեց տասնօրյա ժամկետում կադաստրային եւ փաստացի ոռոգելի տարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություն և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ:

Կառավարության նիստում վարչապետի առաջին հանձնարարականը վերաբերել է ոռոգման նախապատրաստական աշխատանքներին: «Մենք նախկինում հանձնարարել էինք կատարել կադաստրային, պլանային և փաստացի ոռոգվող հողատարածքների համադրություն և վերլուծություն: Մեր Ջրային տնտեսության պետական կոմիտեում մի վիճակագրություն է, համայնքներում և այլ ատյաններում՝ այլ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի ամփոփած տվյալների համաձայն՝ փաստացի ոռոգվող հողատարածքները կազմում են կադաստրային ոռոգելի հողատարածքների շուրջ 47%-ը: Այդ թիվը համարում ենք անթույլատրելի»,-նշել է Կարեն Կարապետյանը: Այդ նպատակով գործադիրի ղեկավարը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ջրային տնտեսության պետական կոմիտեի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստր պետական կոմիտեի նախագահներին 10-օրյա ժամկետում՝ կադաստրային և փաստացի ոռոգելի հողատարածքների առավել մեծ շեղում ունեցող 20 համայնքներում կատարել ուսումնասիրություն և ներկայացնել վերլուծություն դրա պատճառների վերաբերյալ: 

Հաջորդ հանձնարարականը ջրբացթողումների ընթացքում ջրի կորուստների վերաբերյալ է: «Յուրաքանչյուր տարի, ՀՀ կառավարության որոշման համաձայն, Սևանա լճից կատարվում է ոռոգման նպատակով ջրբացթողումներ, ինչն իրականացվում է «Սևան-Հրազդանյան էներգետիկ» (Միջազգային էներգետիկ կորպորացիա) համակարգով, որտեղ առկա են բավականին ջրակորուստներ: Անցած տարիների ընթացքում այդ կորուստների կրճատման հարցը բազմիցս քննարկվել է, սակայն այս պահին դեռ կոնկրետ արդյունք չի արձանագրվել»,-նշել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ մինչև Սևանա լճից ջրի բացթողումների սկսելը, այդ համակարգից ապօրինի ջրօգտագործողներին բերել օրինական դաշտ, եթե ոչ, ապա փակել ջրառի կետը: Խնդրի կարգավորմանը կառավարության ղեկավարը առաջարկել է մասնակցել նաև ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովին:

Վարչապետի բոլոր հանձնարարականները՝ տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին