▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանական կողմը նախապատրաստվում է հերթական սադրիչ գործողության. Սենոր Հասրաթյան

 

 

 

 

 

 

ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ իրենց բանակի հետախուզությունը պաշտպանության նախարարին տեղեկացրել է շփման գծում ,,հակառակորդի կողմից իրականացվող ուժերի վերախմբավորման, ինչպես նաև հրետանային համակարգերի և խոշոր տրամաչափի տեխնիկական այլ միջոցների կենտրոնացման մասին,,: Ռազմական արտահայտությամբ բանակի ,,աչք ու ականջ,, համարվող հետախուզության կողմից հայթայթված և սեփական նախարարին տրամադրված « հույժ կարևորության»  այս տեղեկությունն էլ Հասանովին ու իր ենթակա շտաբին «հիմք է տվել» կռահելու, որ թշնամին նպատակ է հետապնդում լարվածությունն ուժեղացնել... ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ.- Այս անգլուխ խեղկատակների կողմից շրջանառության մեջ դրված ապատեղեկատվությունից կարելի է հետևություն անել, որ հենց ադրբեջանական կողմն է նախապատրաստվում հերթական սադրիչ գործողության: Բայց թե ինչ արդյունք կունենա այն, պատասխանը թողնենք բոլոր նրանց, ովքեր ապրում են սուլթանապետությունում, սակայն երբևէ չեն օգտվում սուլթանավայել ապրելու իրավունքից...»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին