▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավազակային հարձակում Ամբերդում. հանցագործները դիմել են փախուստի

Նախօրեին Արմավիրի մարզի Ամբերդ քաղաքում թոշակառու ամուսինները ավազակային հարձակման են ենթարկվել:

Երեկ՝ ուշ երեկոյան, դիմակավորված 3 անձինք, որոնցից մեկը զինված է եղել ատրճանակի նմանվող զենքով, մուտք են գործել տարեց ամուսինների տուն և կապելով ամուսինների ձեռքերը՝ նրանց տանից հափշտակել են խոշոր չափերի հասնող գումարներ, զարդեր, բջջային հեռախոսներ, ալկոհոլային խմիչքներ և դիմել են փախուստի:

Ընդհանուր առմամբ տարեց ամուսիններին պատճառվել է շուրջ 400 000 ՀՀ դրամի նյութական վնաս:

Նյութի աղբյուրը` «Փաստինֆո»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին