▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծեծում են դռները, ցուցակագրում մարդկանց

«ՀՀԿ-ի գործունեությունը վստահություն չի առաջացնում ժողովրդի մոտ:Եթե կա կամք եւ վճռականություն՝ ստանձնելու որեւէ պատասխանատվություն, ապա դրանում որեւէ դեր չպետք է կատարի կաշառքը, իսկ թաղային հեղինակություններին արդեն հանձնարարված է այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ կատարել: Ծեծում են դռները, ցուցակագրում են մարդկանց, վերցնում են անձնագրերի կրկնօրինակները, մարդկանց այլ շրջաններից բերում-գրանցում են այն շրջաններում, որտեղ հովանավորյալները մեծ հավակնություններ ունեն ձայներ հավաքագրելու։ Մասնավորապես, հրապարակվեց Արման Սահակյանի կնոջ գործողությունները, որից հետո Արման Սահակյանի պատասխանը եղավ այն, որ իր ընտանիքը պետք է աշխատի իր օգտին։ Սակայն մի՞թե սա աշխատանքի ձև է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի համապետական ցուցակի 4-րդ համարը ներկայացնող Զոյա Թադևոսյանը։

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, թե ընտրակաշառք բաժանելու երևույթը մեզանում բավական հին է:

Անի Կարապետյան

Մանրամասները՝  տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին