▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մերժվել է մերժելու դիմումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստում մերժեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում ներգրավված «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրվածների գրանցումը մերժելու մասին դիմումը:

ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստի ժամանակ  հայտնեց, որ նման դիմում ներկայացրել են «Ժառանգություն» կուսակցության Կապանի տարածքային կառույցի ներկայացուցիչներ Աննա Հակոբյանը, Կարեն Ստեփանյանը և Հասմիկ Քոլանջյանը: «Ներկայացված դիմումով Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկվում է մերժել «Ժառանգություն» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց գրանցումը այն հիմքով, որ կուսակցության վարչությունը լեգիտիմ չի և չէր կա րող Ազգային ժողովի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցելու որոշում կայացնել: Նշվում է, որ կուսակցության կանոնադրության համաձայն` այն պետք է երկու տարին մեկ անգամ համագումար հրավիրի, որի ժամանակ ընտրվում է կուսակցության վարչությունը և խորհուրդը, իսկ կուսակցության վերջին համագումարը տեղի է ունեցել 2014թ. հունիսին: Հետևաբար, նշվում է, որ կուսակցության վարչությունը դադարեցրել է լիազորությունները և որևէ որոշում ընդունելու իրավունք չունի»,- քննարկման մասնակիցներին դիմումը ներկայացրեց Տիգրան Մուկուչյանը: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին