▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

30 հազարանոց հաճույքից հետո տղամարդն այլ գործողություն է պարտադրել կնոջը. արյունլվա վերջաբան Ջրվեժում

1in.am-ը գրում է. 50-ամյա Արմենին մեղադրանք էր առաջադրված բռնության գործադրմամբ սեքսուալ գործողություններ կատարելու փորձի և սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի  34-139 հոդվածի 1-ին և 333 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ դատական ակտի՝ Արմեն Բ.-ն գրանցված է եղել «Ծանոթություններ» սոցիալական կայքում և ծանոթացել է «Մարիա» անունով գրանցված Մարինեի հետ:

Վերջինիս էջում նշված է եղել, որ նա փնտրում է այնպիսի տղամարդու, ով սիրում է «կունիլինգուս»: Լատիներեն այս բառի արտահայտած իմաստն ու նշանակությունը՝ սեքսուալ խաղեր՝ կնոջը հաճույք պատճառելու համար, հասկանալով, Արմենը գրել է Մարինեին, նրանք հեռախոսահամարներ են փոխանակել:

Հետագայում պայմանավորվել են հանդիպել ու զբաղվել Մարինեի նախընտրած սեքսուալ գործողություններով:

2013 թվականի դեկտեմբերի 28-ին Արմենը տաքսիով գնացել է Մարինեի շենքի մոտ, վերցրել է նրան ու միասին մեկնել են Ջրվեժ գյուղում գտնվող «Թագավորանիստ» հյուրանոցային համալիր:

Հյուրանոցի սենյակում Արմենը Մարինեին է տվել նախապես պայմանավորված 30  հազար դրամը, այնուհետև առատ ուտելիք ու խմիչք է պատվիրել, միասին կերել ու խմել են:

Արմենի ցանկությամբ Մարինեն ցանցավոր զուգագուլպա է հագել, բայց հրաժարվել է բարձրակրունկ կոշիկներ հագնելուց:

Արմենը Մարինեի սիրած ձևերով հաճելի պահեր է պարգևել նրան՝ այդ թվում… զուգարանում…

Երբ սեքսուալ խաղ-գործողությունները ավարտվել են, Մարինեն լոգանք է ընդունել: Բայց լոգասենյակից դուրս գալով՝ Արմենին իր նման բավարարված չի գտել:

Արմենը զայրացած էր, նա զբաղվել էր զուգընկերուհու սիրած գործողություններով, բայց ինքը մնացել էր չբավարարված: Եվ նա էլ իր նախընտրած եղանակի կատարումն է պահանջել Մարինեից:

Սակայն Մարինեն պատասխանել է, որ ինքը Արմենի առաջարկած գործողությունը չի կատարում, բացի այդ՝ նախապես այդ գործողության մասին պայմանավորվածություն չի եղել: Իրենք կատարել են այն գործողությունները, ու Արմենը վճարել է այն գործողությունների համար, որոնք նախապես համաձայնեցրել էին…

Արմենին զայրացրել է Մարինեի «գործարար» մոտեցումը, նա սկսել է գոռալ ու պահանջել, որ Մարինեն կատարի իր ցանկությունը:

Մարինեն կտրականապես մերժել է: Նա նույնիսկ զանգել է ընկերուհիներից մեկին, ով Արմենի պահանջած գործողությունը համաձայն կլիներ կատարել, բայց ընկերուհին հրաժարվել է հասնել «Թագավորանիստ» հյուրանոց:

Արմենն էլ իր հերթին զանգել է մտերմուհուն, ում հետ երբեմն-երբեմն զբաղվում էր սիրած գործողությամբ: Այս կինը չի մերժել Արմենին, նույնիսկ տաքսիով հասել է Ջրվեժ, սակայն հյուրանոց է հասել այն ժամանակ, երբ արդեն Արմենին տեղափոխում էին հիվանդանոց…

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին