▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը սրում է իրավիճակը և ապատեղեկատվություն տարածում. ՀՀ ՊՆ

Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում է իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ ապատեղեկատվություն տարածում:

«Ադրբեջանական կողմը փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը հերթական անգամ հարձակում կատարելով Արցախի Հանրապետության առաջապահ զորքերի վրա կորուստներ է կրել եւ հետ շպրտվել: Արդեն մի քանի օր շարունակ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լարում էր իրավիճակը շփման գծում եւ ապատեղեկատվություն տարածում: Անցած գիշերվա կորուստներից հետո կրկին ապակողմնորոշելով սեփական ժողովրդին եւ միջազգային հանրությանը, ադրբեջանական ղեկավարությունը խոսում է հայկական կողմի «հարձակումների» մասին:

Հայկական կողմը պահպանում է հրադադարի ռեժիմը եւ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից: Շփման գծում իրավիճակի լարման հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին