▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

ՀՀ-ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլ՝ հակառակը.Փաշինյանը հրավիրել է ԱԽ նիստ

Ես հո շիզոֆրենիկ չեմ, որ լավ բաներ լինեն ու ասեմ վատ է. Շարմազանով

60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են. Յոլյանին ԱԺ-ում նեղը դրեցին

Սուպերմարկետում ժամկետանց ապրանքներ են հայտնաբերվել. քաղաքապետարան

Ցույց են տալիս, թե ի՞նչ են արել իրենց հետ.Ինչպե՞ս են հրեաները դպրոցականներին պատմում Հոլոքոստի մասին



2017-03-06 14:04:10

Անցած շաբաթ լուրեր տարածվեցին հանրակրթական դպրոցներում ցեղասպանությունը որպես առանձին առարկա դասավանդելու ծրագրի վերաբերյալ: Հասարակության արագ ու հիմնականում բացասական արձագանքներն ավարտվեցին, երբ ԿԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով.

«ՀՀ ԿԳ նախարարությունը, ԱՄՆ-ի Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Ռուբինա Փիրումյանի հեղինակած «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի ձեռնարկի քննարկմանը հրավիրելով ուսուցիչներին, նպատակ է ունեցել տեսակետների փոխանակման, բաց քննարկումների, կարծիքների ազատ արտահայտման միջոցով ավելի պարզեցնել դպրոցներում Հայոց ցեղասպանության թեմայի ներկայացման ուղիները: Քննարկումների հիմնական թիրախը դպրոցներում դասաժամ կամ առարկա ներդնելը չէ, այլ ընդամենը ուսուցիչներին օգնել գտնել արդյունավետ ճանապարհ՝ ցեղասպանության խնդրի վերաբերյալ առկա տեղեկատվությունը (դասագրքերում ներառված փաստական նյութերը) հոգեբանական համապատասխան մոտեցմամբ երեխաներին ներկայացնելու նպատակով:Ի դեպ, Մեծ Եղեռնի թեման վաղուց` դեռևս խորհրդային ժամանակներից է ընդգրկված դասագրքերում»:

Կառավարման հոգեբան Արտյուշ Գրիգորյանն օրինակ՝ հետևել է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկի հեղինակ Ռուբինա Փիրումյանի հարցազրույցին ու ամեն դեպքում մի քանի կետեր է առանձնացրել.

«Ես կանդրադառնայի Ռուբինա Փիրումյանի հայտնած որոշ մտքերի, որոնք իմ կարծիքով սխալ են: Ասում է՝ «Ցեղասպանությունը մեր առօրյա կյանքի մեջ է, դրա համար էլ մեր կրթական ծրագրերը պետք է մշակվեն ավելի շեշտված ազգային գաղափարախոսությամբ: Պետք է երեխաներին սովորեցնել, որ թուրք եւ քուրդ ժողովուրդը մեծ մասնակցություն է ունեցել ցեղասպանություն իրականացնելիս, բայց նրանց հանդեպ չպետք է ատելություն սրսկել»:

Ի՞նչ է նշանակում ցեղասպանությունը մեր առօրյա կյանքի մեջ է: Սա շատ վտանգավոր հասկացություն է: Կրթական ծրագրերն ազգային գաղափարախոսությամբ պատրաստելը կապ չունի ցեղասպանության փաստի հետ: Հետո ասում է՝ պետք է երեխաներին սովորեցնել, որ թուրքերն ու քրդերը մեծ մասնակցություն են ունեցել: Ի՞նչ է նշանակում սովորեցնել: Ուղղակի պետք է պատմել և վերջ: Երեխաները չափազանց տպավորվող են, փխրուն են, դեռահասի հոգեբանության հետ պետք է շատ զգույշ վարվել, ու հաշվի առնել, որ յուրաքանչյուր անձ ունի յուրատեսակ մոտեցում տարբեր հարցերի վերաբերյալ, ուստի անհատական մոտեցում է անհրաժեշտ: Ես կառաջարկեի նման թրեյնինգ անցկացնել ծնողների հետ: Նրանք ավելի լավ գիտեն իրենց երեխաներին, և, միգուցե, հաշվի առնելով երեխաների առանձնահատկությունները, պատմեն ցեղասպանության մասին յուրահատուկ մոտեցումով՝ հոգեբանի մասնակացությամբ կամ հոգեբանի հետ քննարկելուց հետո»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոգեբանը:

Փորձեցինք  ճշտել՝ արդյո՞ք նման ձեռնարկ գոյություն ունի օրինակ՝ Իսրայելում.

«Հատուկ դասագրքեր չկան, բայց սկսած առաջին դասարանից, յուրաքանչյուր պատեհ առիթով ուսուցիչը հիշեցնում է Հոլոքոստի մասին, իսկ 7-11-րդ դասարաններում պատմության դասերին կան Հոլոքոստի ժամեր: Սրան գումարած՝ բարձր դասարանցիներին տանում են Լեհաստան, որտեղ գործել են համակենտրոնացման ճամբարներ՝ ցույց տալու համար դպրոցականներին, թե ի՞նչ են արել հրեաների հետ: Բացի Լեհաստանից տանում են նաև Իսպանիա, որտեղ ժամանակին իսպանական կառավարությունը արտաքսեց 300.000 հրեայի: Ճանապարհածախսը աշակերտներն են հոգում, սակայն ապրում են տեղացի հրեաների տներում»,-նշեց իսրայելաբնակ կոմպոզիտոր Նուբար Ասլանյանը:

Անի Կարապետյան







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.