▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ադրբեջանցիներին անակնկալ է սպասվում.Ճոյտը խաղաղության կոչով ֆիլմն է տանում այնտեղ

Առևտրային գործընկեր լինելուց բացի,Հայաստանն ավելի ընդգրկուն դերակատարի առաքելություն ունի. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Եթե այդ հարաբերություններն արժեքավոր լինեին, հորս կյանքի վերջին օրերին մենք չէինք պահի նրան, այլ դա կաներ նրա կինը. Սոս Ջանիբեկյան

Հայկական հարսանեկան ավանդույթների մուսուլմանական ծագման ու օրալ սեքսի մասին․18+

Պարտադի՞ր է հայոց լեզվից ուժեղ լինեմ, ջղայնացած եմ եղել, տենց եմ գրել. Աշնակի գյուղապետ



2017-03-20 14:26:39

NewsBook-ը գրում է. Օրեր առաջ «Առավոտ» օրաթերթը հայտնել էր, որ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ՀՀԿ-ականները խոչընդոտել են ՀՅԴ-ի քարոզարշավը: Արդյունքում քաշքշուկ է տեղի ունեցել ՀՀԿ-ականների և գյուղացիների միջև, որոնք եկել էին մասնակցելու ՀՅԴ քարոզարշավին: Տեղեկություն է տարածվել նաև, որ դաշնակների մուտքն Աշնակ խոչընդոտողները գինովցած են եղել: Լուրը որոշել է հերքել Աշնակի գյուղապետը: Նա համայնքապետարանի բլանկի վրա սեփական ստորագրությամբ գրություն է ուղարկել ԶԼՄ-ներին, որտեղ հերքել է միջադեպի մասին լուրը և հայտնել, որ իրենց գյուղում հարբեցողներ չկան:

Կայքը զրուցեց Աշնակի գյուղապետ Խաչիկ Տոնոյանի հետ, հետարքրքվեցինք դեպքի մանրամասներից:

- Պարոն Տոնոյան, նախընտրական շրջանում ինչո՞ւ են գյուղում խնդիրներ ստեղծվում կուսակցությունների համար:

- Բացարձակ ոչ մի խնդիր չի եղել: Ամեն ինչ շատ նորմալ ա, պատշաճ կերպով ընթանում ա: Շատ գոհ եմ իմ համայնքի բնակիչներից, էկող-գնացողներից, բոլորից:

- Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ո ՞ր ուժին եք սատարելու:

- Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: Ես անկուսակցկան եմ, բայց սատարում եմ ՀՀԿ-ին: Ես 18 տարեկանից էդ կուսակցությանն եմ աջակցում:

- Իսկ ինչո՞ւ չեք անդամակցում ՀՀԿ-ին:

- Շուտով կանդամակցեմ: Ես երկար տարիներ հավատարիմ եմ ՀՀԿ-ին: Անդրանիկ Մարգարյանի ժամանակվանից ես էդ կուսակցությանն եմ սատարում:

- ԶԼՄ-ներին ուղարկված հերքման տեքստում վստահեցնում եք, որ Աշնակ գյուղում հարբեցողներ չկան: 

- Աշնակը մեծ գյուղ ա, ունի ուտող-խմող շատ մարդիկ, բայց հարբեցողներ չկան: Հարբեցողներին մենք չենք թողնում տանից դուրս գան, բայց հարբեցողներ չկան: Հարբեցողն ինքը էտի վատ բանա չէ՞: Բոլորն էլ ուտում-խմում են չէ՞, բայց որ նշվածա, թե հարբեցողներն են խնդիրներ առաջացրել, նման բան չկա: Կարող եք գալ Աշնակ, հարցումներ կատարել:

- Հերքման տեքստը Դո՞ւք եք գրել:

- Եթե կա իմ ստորագրությունը, ուրեմն անպայման ես եմ գրել:

- Տեքստում ուղղագրական և կետադրական շատ սխալներ կան: Տպավորություն է, որ գրողը հայոց լեզվին լավ չի տիրապետում:

- Կարա լինի: Հիմա պարտադի՞ր է տենց հայոց լեզվից ուժեղ մասնագետ լինեմ: Կարողա ջղայնացած եմ եղել, տենց եմ գրել: Ինչ բանա: Ինչ-որ էական նշանակություն ունի՞ դա:

- Իհարկե`ունի: Հայերենի չիմացությունը լուրջ բացթողում է:

- Չէ դե, հայերենի իմացություն կա:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.