▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Թուրքիան տարբեր ամբիոններից Հայաստանի ատոմակայանը փակելու ուղղությամբ քարոզչություն է անում

Ազատազրկմանս պատվիրատուներին խոստանում եմ` բոլորը պատժվելու են, պատվիս հարցն է. Անի Հովհաննիսյան

Հայաստանից 850.000 դոլարի ապրանք են արտահանել Թուրքիա՝ հիմնականում ոսկեղեն

Մահացած զինծառայողը վերադարձել էր Հայաստան՝ ուսումը շարունակելու. նա ծառայել էր ՌԴ զինված ուժերում

Երևանն իրանցի զբոսաշրջիկներին կդիմավորի մշակութային և հետաքրքիր մի շարք ծրագրերով



2017-03-20 17:44:46

«Հայ-իրանական զբոսաշրջության հնարավորությունները» թեմայի շուրջ «Արմենպրես» լրատվական գործակալությունում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը ներկայացրել է դեպի Երևան զբոսաշրջության ակտիվացման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից տարվա ընթացքում իրականացվող ծրագրերն ու մասնավորապես խոսել իրանցի զբոսաշրջիկների հանգիստը Երևանում առավել հետաքրքիր դարձնելու նպատակով մշակված մշակութային և այլ ծրագրերից: 

«Երևանը հյուրընկալ քաղաք է և տարեցտարի զբոսաշրջիկների մեծացող հոսքի մեջ հատկապես տարվա այս ժամանակահատվածում մեծ է հարևան Իրանից Երևան այցելող զբոսաշրջիկների թիվը: Արդեն երկրորդ տարին է` Երևանի քաղաքապետարանը մարտի 20-31-ը՝ Նովրուզի օրերին, մշակում է հատուկ ծրագիր: Մասնավորապես նախքան «Երևան Սիթի-Տուր» քաղաքային զբոսաշրջային երթուղու տարեշրջանի պաշտոնական բացումը, զբոսաշրջային երկհարկանի ավտոբուսներով կկազմակերպվեն գարնանային հատուկ տուրեր պարսկերենով»,-նշել է Գևորգ Օրբելյանը: 
Իրանցի և առհասարակ մայրաքաղաք այցելող զբոսաշրջիկների համար Երևան քաղաքի պատմության թանգարանում էլ կբացվի իրանական ժառանգությանը վերաբերող «Մշակույթների երկխոսություն» խորագրով երկրորդ ցուցահանդեսը:
Բացի այդ, Երևանի մուտքը հանդիսացող մի շարք փողոցներում և պողոտաներում՝ այդ թվում Իսակով, Արշակունյաց, տեղադրվել են թեմատիկ վահանակներ՝ «Բարի գալուստ Երևան» բովանդակությամբ: 
Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետը նաև տեղեկացրել է, որ Հյուսիսային պողոտայում, Ազատության հրապարակում իրանցի զբոսաշրջիկներին երկլեզու՝ անգլերեն և պարսկերեն քարտեզներ են բաժանվելու, որոնք Երևանի հյուրերին կհուշեն մայրաքաղաքի տեսարժան վայրերի գտնվելու և այնտեղ հասնելու տարբերակների մասին: 
Իրականացվող միջոցառումները, ինչպես նշել է Գևորգ Օրբելյանը, մեկ անգամ ևս ընդգծում են Երևանի հյուրընկալությունն ու հարմարավետությունը, ինչն արդեն հաջորդ տարի կարող է ապահովել ավելի մեծ թվով զբոսաշրջիկների այցը Երևան:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.