Հայաստանում ստեղծված PicsArt ֆոտոստուդիա հեռախոսային հավելվածից արդեն օգտվում է 400 միլիոն մարդ ամենատարբեր երկրներից․ դա թերևս մեր երկրում ստեղծված ամենահայտնի արտադրանքն է:
«Հայկական PicsArt բջջային հավելվածը ներբեռնվել է 400 միլիոներորդ անգամ։ Շնորհավորու՛մ եմ, մի՛շտ առաջ...»,-այս առիթով գրել է վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում:
PicsArt-ը հավելված-ֆոտոխմբագիր է, որի միջոցով կարելի է նկարներ խմբագրել, ստանալ տարբեր կոլաժներ, նոր նկար անել կամ նկարների վրա նկարել, և այլն: