▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոնդոնում ահաբեկչություն է տեղի ունեցել. մահացել է 5, վիրավորվել`մոտ 40 մարդ

Երեկ` մարտի 22-ին, Լոնդոնի խորհրդարանի շենքի մոտ ահաբեկչություն է տեղի ունեցել:
Բրիտանական The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ հարձակվողը Վեսթմինսթերյան կամրջի վրա միտումնավոր վրաերթի է ենթարկել մարդկանց` այդ թվում` 3 ոստիկանի: էԱրդյունքումավտոմեքենան բախվել է խորհրդարանի հարակից տարածքում գտնվող շենքերից մեկի պատին: Այնուհետև դանակով զինված տղամարդը հարձակվել է մարդկանց վրա, որից հետո փորձել է մտնել խորհրդարան:

Զոհերի թիվը հասել է 5-ի, իսկ վիավորները մոտ 40-ն են: Ոստիկանության նախնական տվյալներով՝ իսլամիստական գաղափարախոսության հետևորդ ահաբեկիչը գործել է միայնակ: Իրավապահներին արդեն հաջողվել է պարզել նրա ինքնությունը, այժմ նրանք փորձում են գտնել հնարավոր հանցակիցներին:

Նշենք, որ ահաբեկիչը մահացելէ  ոստիկանների կրակոցից:

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին