▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանում արգելվել է «Եհովայի վկաներ»-ի գործունեությունը. Կհետևի՞ Հայաստանն այս օրինակին

Ռուսաստանում արգելվել է «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության գործունեությունը:

ՌԴ արդարադատության նախարարությունն այս որոշումը բացատրել է այս կազմակերպության  «ծայրահեղական գործունեություն իրականացնելու» պատճառաբանությամբ:  

Հիշեցնենք, որ «Եհովայի վկաներ»-ը Հայաստանում նույնպես ագրեսիվ քարոզչություն են իրականացնում՝ աշխատելով ոչ միայն տներ այցելելով, այլ նաև փողոցներում: 

Հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանը նույնպես հետևի Ռուսաստանի օրինակին, ցույց կտա ժամանակը, սակայն պարզ է, որ այս դեպքում ռուսական օրենսդրության կրկնօրինակումը միայն ծափահարություններով կընդունվի հայաստանյան հասարակության կողմից:

Հիշեցնենք, որ Եհովայի վկաները չեն ընդունում «Հայրենիք» հասկացությունը և մերժում են բոլոր պետական կառույցները, դեմ են նաև բանակին և զինվորական ծառայությանը: Ըստ տարածված կարծիքի, Եհովայի վկաների դավանանքն ու գաղափարախոսությունը վերահսկվում ու կառավարվում է դրսից՝ նպատակ ունենալով  քանդել պետության հիմքը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին