▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգամ Աբրահամյանը կոպտորեն խախտեց Ընտրական օրենսգիրքը

armtimes.com-ը գրում է. Արարատի մարզկենտրոն Արտաշատի քաղաքապետ, «Ծառուկյան» դաշինքով պատգամավորության թեկնածու Արգամ Աբրահամյանն այսօր կոպտագույն կերպով խախտել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը: Բանն այն է, որ Արտաշատի հրապարակում 5 մետր քառակուսին գերազանցող քարոզչական պաստառներ էր փակցվել Արտաշատի մշակույթի տան, «Արտաշատ» առեւտրի կենտրոնի պատերին: Առեւտրի կենտրոնի վրա, որը կապվում է հենց Աբրահամյանի ընտանիք հետ, լայնությամբ պարզված պաստառով գովազդվում էր Արգամ Աբրահամյանը, իսկ մշակույթի տան վրա Արգամ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի ուղղահայաց պաստառներն էին փակցված: Մի վերամբարձ կռունկի վրա էլ մոտ 20 քառակուսի մետր մակերեսով պաստառ էր պարզվել, որը հանրահավաքից հետո արագ իջեցվեց:

Կայքի տեսախցիկը նաեւ ֆիքսեց, որ հանրահավաքի ավարտից հետո որոշ պաստառներ եւ դրոշներ տեղափոխվեցին քաղաքապետարան, իսկ հրապարակի տարածքն ամբողջությամբ պատված էր «Ծառուկյան» դաշինքի եւ ԲՀԿ-ի թղթե դրոշակներով: Նմանատիպ դրոշակներ նկատեցինք նաեւ Արտաշատի քաղաքային այգու աղբամանների մեջ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին