▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հպարտ եմ լինել երկրապահական ընտանիքի անդամ. Ռոբերտ Սարգսյան

 

ԵԿՄ տարածքային բաժանմունքներում շարունակվում են հաշվետու տարեկան ժողովները:
Երկրապահ Կամավորականների միության Ավանի տարածքային բաժանմունքի տարեկան հաշվետու ժողովին ներկա է գտնվել ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ազատամարտիկներ, զինծառայողներ, պատանի երկրապահներ:
Երկրապահական ավանդույթների հարգմամբ ժողովների ժամանակ ելույթ են ունենում երեք սերունդների ներկայացուցիչներ՝ ազատամարտի մասնակից երկրապահ, երիտասարդ երկրապահ և պատանի երկրապահ: Բոլոր այս ժողովները սկսվում են նաև հոգևոր այրի օրհնությամբ: 
Ներկաները լսել են տարածքային կառույցի հաշվետվությունը, ինչպես նաև ամփոփել արդյունքները:
Տարածքային կազմակերպության անդամների առաջարկով Ռոբերտ Սարգսյանը ներկաներին ներկայացրել է Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրն ու առաջիկա համատեղ անելիքները:
 «Որպես ԵԿՄ վարչության անդամ, պատիվ ունեմ ներկա գտնվելու ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի տարեկան հաշվետու ժողովին՝ ներկայացնելու այն ծրագրերն ու անելիքները, որ միասին, վստահ եմ, կիրականացնենք առաջիկայում:
Հանրապետական կուսակցության կողմից իմ թեկնածության առաջադրումը յուրօրինակ գնահատական է նաև իմ կատարած աշխատանքին,որը տեսել և զգացել է մեր ընտրատարածքի յուրաքանչյուր ընտրող թե՛նրանք ովքեր ինձ ձայն են տվել, և թե՛ մյուսները: Այդ աշխատանքում ես առաջնորդվել եմ մի կարևոր սկզբունքով. լինել բնակիչների հետ գրեթե ամենօրյա, անմիջական կապի մեջ, լսել նրանց տեսակետներն ու խնդիրները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ տալով:
Հպարտ եմ լինել երկրապահական ընտանիքի անդամ  և վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք անել ավելին»:
Ժողովի ընթացքում  ԵԿՄ վարչության ներկայացուցիչները մասնակիցներին հայտնել են առաջիկա ընտրություններին Ռոբերտ Սարգսյանին խորհրդարանական ընտրություններում սատարելու իրենց որոշման մասին: 

ԵԿՄ տարածքային բաժանմունքներում շարունակվում են հաշվետու տարեկան ժողովները:Երկրապահ Կամավորականների միության Ավանի տարածքային բաժանմունքի տարեկան հաշվետու ժողովին ներկա է գտնվել ԵԿՄ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ԵԿՄ փոխնախագահ Արա Կետիկյանը, ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, ազատամարտիկներ, զինծառայողներ, պատանի երկրապահներ:
Երկրապահական ավանդույթների հարգմամբ ժողովների ժամանակ ելույթ են ունենում երեք սերունդների ներկայացուցիչներ՝ ազատամարտի մասնակից երկրապահ, երիտասարդ երկրապահ և պատանի երկրապահ: Բոլոր այս ժողովները սկսվում են նաև հոգևոր այրի օրհնությամբ: Ներկաները լսել են տարածքային կառույցի հաշվետվությունը, ինչպես նաև ամփոփել արդյունքները:

Տարածքային կազմակերպության անդամների առաջարկով Ռոբերտ Սարգսյանը ներկաներին ներկայացրել է Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրն ու առաջիկա համատեղ անելիքները: 

«Որպես ԵԿՄ վարչության անդամ, պատիվ ունեմ ներկա գտնվելու ԵԿՄ Ավանի տարածքային բաժանմունքի տարեկան հաշվետու ժողովին՝ ներկայացնելու այն ծրագրերն ու անելիքները, որ միասին, վստահ եմ, կիրականացնենք առաջիկայում:

Հանրապետական կուսակցության կողմից իմ թեկնածության առաջադրումը յուրօրինակ գնահատական է նաև իմ կատարած աշխատանքին,որը տեսել և զգացել է մեր ընտրատարածքի յուրաքանչյուր ընտրող թե՛նրանք ովքեր ինձ ձայն են տվել, և թե՛ մյուսները: Այդ աշխատանքում ես առաջնորդվել եմ մի կարևոր սկզբունքով. լինել բնակիչների հետ գրեթե ամենօրյա, անմիջական կապի մեջ, լսել նրանց տեսակետներն ու խնդիրները՝ հնարավորինս սեղմ ժամկետներում լուծումներ տալով:

Հպարտ եմ լինել երկրապահական ընտանիքի անդամ  և վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մենք կարող ենք անել ավելին»:
Ժողովի ընթացքում  ԵԿՄ վարչության ներկայացուցիչները մասնակիցներին հայտնել են առաջիկա ընտրություններին Ռոբերտ Սարգսյանին խորհրդարանական ընտրություններում սատարելու իրենց որոշման մասին: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին