▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աշխատակիցը շուրջ 80 հազար դոլար է նվիրել Կարեն Ավագյանին

Hetq.am-ը գրում է.Ազգային ժողովի պատգամավոր, խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի հանրապետական կուսակցության համապետական ցուցակով առաջադրված Կարեն Ավագյանը ներկայացրել է իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Համաձայն փաստաթղթի` 2016թ. փետրվարի 2-ից մինչև 2017թ. փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Կարեն Ավագյանի եկամուտները հիմնականում գոյացել են երկու տարբեր նվիրատվություններից: Երկու դեպքում էլ նվիրատուն նույն անձն է` Խաչիկ Լևոնի Զաքարյանը:

Ընթերցողներին հիշեցնենք, որ Կարեն Ավագյանը բացի Ազգային ժողովի պատգամավոր և ՀՀԿ գործադիր մարմնի անդամ լինելուց, նաև Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգողն է արդեն 7 տարի: Հիմնադրամը հիմնվել է 2001թ.: Ի թիվս այլ ծրագրերի, այս հիմնադրամն է բաշխում նախագահի աշխատակազմի կողմից տարբեր հասարակական կազմակերպությունների պարբերաբար տրամադրվող դրամաշնորհները:

Կարեն Ավագյանին նվիրատվություն կատարած Խաչիկ Զաքարյանը ևս աշխատում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամում: Զաքարյանի նվիրատվություններից մեկը կազմել է 20 միլիոն ՀՀ դրամ, մյուսը` 40 հազար ԱՄՆ դոլար, այսինքն` ընդհանուր առմամբ նա մեկ տարում Կարեն Ավագյանին է նվիրել ավելի քան 80 հազար ԱՄՆ դոլար:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին